1. Եւ դադարեաց Յոբ ի խաւսից: Լռեցին եւ երեքին բարեկամք նորա այնուհետեւ ի խաւսելոյ ընդդէմ Յոբայ. քանզի էր Յոբ` արդար առաջի նորա:
2. Եւ բարկացաւ Եղիուս Բարաքիելի բուզացի, յազգականութենէ Արամայ` աշխարհին աւստացւոց, բարկացաւ Յոբայ յոյժ. զի երեւեցոյց զանձն արդար առաջի Տեառն:
3. Եւ ի վերայ երեցուն բարեկամացն բարկացաւ յոյժ, զի ոչ կարացին տալ պատասխանի ընդդէմ Յոբայ. եւ եդեալ զնա լինել ամպարիշտ:
4. Եւ Եղիուս հանդարտեաց ի տալոյ պատասխանի Յոբայ. զի ծերագոյն քան զնա էին աւուրբք:
5. Եւ ետես Եղիուս եթէ ոչ գոյ պատասխանի ի բերան երեցունց արանցն, եւ սրտմտեցաւ բարկութիւն նորա:
6. Կրկնեալ անդրէն Եղիուսայ Բարաքիէլի բուզացւոյ` ասէ: Մանուկ եմ ես ժամանակաւ, եւ դուք էք ծերագոյնք. վասն որոյ լուռ եղէ, երկուցեալ պատմել զանձին իմոյ զիմաստութիւն:
7. Ասացի թէ բազմաժամանակեայք իցեն որ խաւսիցին, եւ բազում ամաւք գիտիցեն զիմաստութիւն:
8. Եւ ոչ այնպէս. այլ ոգի է մարդկան, եւ շունչ ամենակալի է որ ուսուցանէ:
9. Ոչ բազմաժամանակեայք են իմաստունք, եւ ոչ ծերք գիտեն զիրաւունս:
10. Վասն որոյ ասացի` լուարուք ինձ, եւ պատմեցից ձեզ զոր գիտեմ:
11. ունկն դիք բանից իմոց. Ասացից ձեզ լու ի լու, մինչչեւ քննիցէք զբանս
12. թէ ձեւք չափ իմանայցեմ: Եւ ահա չէր որ յանդիմանէր զՅոբ, եւ տայր պատասխանի բանից նորա ի ձէնջ:
13. Զի մի ասիցէք, գտաք զիմաստութիւն ի Տէր յաւելեալք.
14. եւ առն միում համարձակեցէք խաւսել բանս այսպիսիս:
15. Զարհուրեցան` եւ ոչ եւս ետուն պատասխանի. հնացուցին յինքեանց զբանս:
16. հանդարտեցին եւ ոչ խաւսեցան. զի կացին եւ ոչ ետուն պատասխանի:
17. Կրկնեալ անդրէն Եղիուսայ ասէ: Դարձեալ խաւսեցայց
18. զի լի եմ բանիւք. քանզի սատակէ զիս ոգի որովայնի:
19. եւ որովայն իմ իբրեւ զտիկ քաղցուոյ կապեալ` եռայ, կամ իբրեւ զփուքս դարբնաց ուռուցեալ:
20. Խաւսեցայց զի հանգեայց. բացեալ զշրթունս իմ:
21. եւ ի մարդոյ ոչ ամաչեցից, եւ ի մարդկանէ ոչ պատկառեցից:
22. Քանզի ոչ գիտեմ աչառել երեսաց. ապա թէ ոչ` եւ զիս ցեց կերիցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: