1. Կրկնեալ անդրէն Եղիուսայ ասէ:
2. Լուարուք ինձ իմաստունք, ունկնդիր լերուք հանճարեղք:
3. Զի ունկն զբանս քննէ, եւ կոկորդ զկերակուրս ճաշակէ:
4. Ընտրեսցուք մեզ դատաստան. եւ գիտասցուք ի միջի մերում թէ բարի է:
5. Զի ասաց Յոբ թէ արդար եմ ես, եւ Տէր զընկեց զիրաւունս իմ,
6. եւ ստեաց դատաստանի իմում. բռնութեամբ է նետս իմ առանց անիրաւութեան:
7. Ով է իբրեւ զՅոբ` որ ըմպէ զարհամարհանս իբրեւ զջուր:
8. Ոչ մեղուցեալ` եւ ոչ ամպարշտեալ, կամ հաղորդեալ ճանապարհի որոց գործեն զանաւրէնութիւն, գնալ ընդ ամպարիշտս:
9. Մի ասիցես չիք այցելութիւն ի վերայ առն, եւ այցելութիւն նմա ի Տեառնէ:
10. Վասն որոյ հանճարեղք սրտիւք լուարուք ինձ: Մի լիցի ինձ ամպարշտել առաջի Տեառն, եւ առաջի ամենակալին աղմկել զիրաւունս:
11. Այլ հատուսցէ մարդոյ ըստ իւրաքանչիւր գործոց նոցա, եւ ի ճանապարհի առն գտցէ զնա:
12. Համարիցիս զՏեառնէ անկա՞րգս ինչ առնել. կամ թէ ամենակալն պղտորիցէ՞ զիրաւունս:
13. Ո արար զերկիր. ո է որ արար զառ ի ներքոյս երկնից, եւ զամենայն որ ի միջոցի:
14. Եթէ կամեսցի պնդել եւ զշունչ առ ինքեան արգելուլ.
15. վախճանեսցի ամենայն մարմին առհասարակ, եւ ամենայն մարմին ի հող դարձցի ուստի եւ ստեղծաւ:
16. Ապա թէ ոչ խրատեսցիս, լուր զայս` ունկնդիր բարբառոյ բանից իմոց:
17. Եթէ դու ոչ համարիցիս զայն որ ատեայ զանիրաւութիւն, եւ կորուսանէ զչարիս: արդարք յաւիտեան կեան: Ամպարիշտ է
18. որ ասէ ցթագաւոր թէ անիրաւ ես: ամպարշտագոյն քան զիշխանս,
19. որ ոչ պատկառեաց ի պատուական երեսաց: եւ ոչ գիտաց պատիւ դնել եւ մեծարել զերեսս նոցա:
20. Ընդունայն լիցի նոցա աղաղակելն եւ աղաչել զայլս. զի վարեցան անաւրէնութեամբ խոտորեցուցանել զտկարս:
21. Զի ինքն է տեսաւղ գործոց մարդկան. եւ ղաւղեաց ինչ ոչ ի նմանէ` զոր գործեցին:
22. Եւ չիք տեղի թաքչելոյ այնոցիկ` որ գործեն զանաւրէնութիւն.
23. զի ոչ եւս դիցէ ի վերայ առն. քանզի Տէր զամենեսեան` տեսանէ:
24. Որ հասանէ անքննականաց, փառաւորաց եւ հրաշակերտաց` որոց ոչ գոյ թիւ:
25. Որ ճանաչէ զգործս նոցա, եւ դարձուցանէ ի գիշեր. եւ խոնարհեսցին:
26. Շիջոյց զամպարիշտս. մատնցոյցք եղեն առաջի թշնամեաց իւրեանց:
27. Զի խոտորեցան յիրաւանց Աստուծոյ, եւ զիրաւունս նորա ոչ ծանեան:
28. Ածել զնովաւ զաղաղակ տնանկի. եւ զբողոք աղքատաց լուիցէ:
29. Եւ ինքն տացէ լռութիւն, եւ ո պատժեսցէ զնա: եւ ծածկեսցէ զերեսս` եւ ո տեսանիցէ զնա: եւ ազգաց եւ մարդկան միանգամայն:
30. Թագաւորեցուցանէ զայր կեղծաւոր` վասն խստութեան ժողովրդեան:
31. Զի որ ասէ ընդդէմ հզաւրին` թէ առի եւ գրաւեցի առանց քո:
32. եթէ տեսեր` ցոյց ինձ. եւ եթէ անիրաւութիւն արարի, այլ ոչ յաւելից:
33. Միթէ ի քէն ոք պահանջիցէ զայն, զի մերժես. դու ընտրեցեր` եւ ոչ ես. եւ եթէ գիտիցես ինչ` խաւսեաց:
34. Վասն որոյ հանճարեղք սրտիւք խաւսեցին զայս. եւ այր իմաստուն լուաւ զայս:
35. Բայց Յոբ` ոչ իմաստութեամբ խաւսեցաւ, եւ բանք նորա ոչ են հանճարով:
36. Բայց սակայն ուսիր Յոբ. եւ մի տացես տակաւին պատասխանի իբրեւ զանզգամ.
37. զի մի յաւելուցուք ի մեղս ձեր. եւ անաւրէնութիւն համարեալ լիցի ձեզ ի բազում բանս խաւսելոյ առաջի Տեառն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: