1. Կրկնեալ անդրէն Եղիուսայ ասէ:
2. Զի՞նչ իրաւունս համարեցար զայդ: ով ես դու զի ասես թէ արդար եմ առաջի Տեառն.
3. եւ կամ ասես թէ մեղայ, զի՞նչ արարից:
4. Ես տաց քեզ պատասխանի, եւ երեցուն բարեկամացդ քոց:
5. Հայեաց յերկինս եւ տես: նշմարեա զամպս` ո՞րչափ բարձր են ի քէն:
6. Եթէ մեղար` զի՞նչ գործեսցես, եւ եթէ բազում անաւրինեցար` զի՞նչ կարաւղ ես առնել:
7. Արդ եթէ արդար իցես` զի՞նչ տացես նմա,¡ կամ զի՞նչ առցէ ի ձեռաց քոց:
8. Առն նմանոյ քեզ ամպարշտութիւնն քո, եւ որդւոյ մարդոյ արդարութիւնն քո:
9. Ի բազմութենէ զրպարտեալք աղաղակեսցեն ի բազկէ բազմաց:
10. եւ ոչ ասաց` թէ ուր է Աստուած որ արար զայս: Որ պահէ զպահս գիշերականս.
11. որ մեկնէ զիս ի չորքոտանեաց երկրի` եւ ի թռչնոց երկնից:
12. Անդ աղաղակեսցեն` եւ մի լուիցես. զի այն պատահումն ի հպարտութենէ չարեաց է.
13. զի զանկարգութիւնս տեսանել ՏԷր ոչ կամի: Զի ինքն ամենակալն` տեսանաւղ է այնոցիկ` որ կատարեն զանաւրէնութիւն, եւ փրկեսցէ զիս:
14. Դատեաց առաջի նորա, եթէ կարասցես գովել զնա որպէս էն:
15. Եւ արդ քանզի չէ որ կրեաց զբարկութիւն նորա, ¡ եւ ոչ գիտաց զյանցանս իւր յոյժ:
16. Ապա ուրեմն Յոբ` զուր բանայ զբերան իւր, եւ ծանրացուցանէ անգիտութեամբ զբանս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: