1. Եթէ գիտիցե՞ս զժամանակ ծննդեան յամուրաց քարանձաւաց: զգուշանայցես երկանց եղանց:
2. Թուիցե՞ս լիով զամիսս ծննդեան նոցա. ¡լուծանիցե՞ս զերկունս նոցա:
3. Սնուցանիցե՞ս զմանկունս նոցա առանց երկիւղի: մերժիցես ի նոցանէ զերկունս:
4. Փրծանիցի՞ն որդիք նոցա: բազմանայցե՞ն ի ծննդեան իւրեանց. ելանիցեն` եւ անդրէն ոչ կրկնիցին:
5. Ո՞ եթող զցիռ` ազատացեալ: ո՞վ ելոյծ զկապանս նորա:
6. Եդ ի նմա կապանս զառապարս, եւ բնակութիւն նմա զաղտաղտուկս:
7. Ծաղր առնէ զբազմամբոխ քաղաքաց, եւ զբամբասանս հարկահանաց ոչ լսէ.
8. դիտէ զլերինս արաւտի իւրոյ. եւ զհետս ամենայն դալարւոյ շրջի խնդրել:
9. Եթէ կամիցի քեզ միեղջուրուն ծառայել, կամ հանգչել առ մսուր քո.
10. կապիցե՞ս սամետիւք լուծ նմա, կամ ձգիցէ՞ ակաւս ի դաշտի քում:
11. Յուսայցե՞ս ի նա` զի բազում է զաւրութիւն նորա. եւ թողուցո՞ւս ի նա զամենայն գործս քո:
12. Հաւատասցե՞ս եթէ հատուցանիցէ քեզ զսերմանիս. եւ ամփոփիցէ զկալ քո:
13. Թեւք թռուցելոց նէեղասաց: եթէ յղասցի՞ ասիդն եւ նէեսայն:
14. Զի արկցէ յերկիր զձուս իւր, եւ ջեռուսցէ զհողով.
15. եւ մոռացաւ թէ ուր ցրուիցէ. եւ գազանք անապատի կոխեսցեն:
16. Ուծացաւ յորդւոց իւրոց` իբրեւ ոչ յիւրմէ: ի զուր վաստակեցաւ առանց երկիւղի:
17. զի լռեցոյց Աստուած ի նմանէ զիմաստութիւնս, եւ ոչ ետ նմա բաժին ի հանճարոյ:
18. Ի ժամանակի բարձրասցի ի բարձունս. ծաղր առնէ զերիվարաւ եւ զհեծելով նորա:
19. Եթէ դո՞ւ ագուցեր ձիոյ զաւրութիւն, եւ զգեցուցեր զրահ ընդ պարանոցաւ նորա:
20. արկեր զնովաւ սպառազինութիւն, եւ փառս լանջաց նորա զյանդգնութիւն:
21. Որոտայ ի դաշտի` եւ դափր հատանէ. ելանէ ի դաշտ զաւրութեամբ:
22. ի պատահել նետից` արհամարհէ, եւ ոչ դարձցի յերկաթոյ:
23. Ի վերայ նորա շողան աղեղն եւ սուսեր, եւ շարժիւն վահանի եւ նիզակի.
24. եւ բարկութեամբ ապականէ զերկիր: Եւ ոչ հաւատայ` մինչչեւ փող արկանիցի.
25. եւ իբրեւ փող հարկանի` նա վաշ վաշ կարդայ: ի հեռաստանէ առնու զհոտ պատերազմի` վազս առնելով եւ փռնչելով:
26. Եթէ ի քումմէ իմաստութենէ եկաց բազէ տարածեալ զթեւս, անշարժ դիտել ընդ հարաւ:
27. Կամ թէ քո՞ հրամանաւ վերանայ արծուի: եւ անկղ ի վերայ բունոյ իւրոյ նստեալ դադարիցէ
28. ի քարանձաւս վիմաց եւ ի ծածուկս` 29 անդ կայ եւ խնդրէ զկերակուր: Ի հեռաստանէ դիտեն աչք իւր.
30. եւ ձագք նորա արեամբ թաթաւին: ուր ուրեք իցէ գէշ` անդր վաղվաղակի գտանին:
31. Եւ պատասխանի ետ Տէր Աստուած Յոբայ` եւ ասէ:
32. Միթէ զդատաստան ոք բաւականին թիւրիցէ՞. եւ յանդիմանիցէ՞ զԱստուած. եւ տայցէ՞ նմա պատասխանի:
33. Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ ցՏէր:
34. Զի՞ եւս տակաւին դատիցիմ, կշտամբեալ եւ յանդիմանեալ. ի Տեառնէ լսեմ զայդպիսի բանս: զի ես ոչինչ մի եմ, զի՞նչ տաց առ այդ պատասխանի, բայց եթէ ափիբերան լինիցիմ:
35. Մի անգամ խաւսեցայ` եւ յերկրորդումն ոչ յաւելից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: