Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 126

Աղոթք փրկության համար Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

   

1․ Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձնի, պիտի երազ տեսնողների պես լինենք։

2․ Այն ժամանակ մեր բերանը պիտի լցվի ծիծաղով, և մեր լեզուն՝ ցնծությամբ. այն ժամանակ հեթանոսների մեջ պիտի ասեն. «Տերը մեծ բաներ արեց նրանց համար»։

3․ Տերը մեծ բաներ արեց մեզ համար, և մենք ուրախացանք։

4․ Ո՜վ Տեր, հե՛տ դարձրու մեզ գերությունից, ինչպես առուները հարավի երկրում։

5․ Արտասուքով ցանողները ցնծությամբ պիտի հնձեն։

6․ Նա, որ գնում և լաց է լինում՝ ցանելու սերմը տանելով, պիտի ցնծությամբ հետ գա՝ բերելով իր ցորենի խրձերը։