ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԳ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1. Երբ Տէրը Սիոնը վերադարձրեց գերութիւնից, մենք մխիթարուեցինք:
2. Այնժամ մեր բերանները խնդութեամբ լցուեցին եւ մեր լեզուները՝ ցնծութեամբ: Այնժամ հեթանոսների մէջ ասացին. «Տէրը մեծ բաներ գործեց սրանց համար»:
3. Մեծ բաներ գործեց Տէրը մեզ համար, եւ մենք ցնծացինք:
4. Տէ՛ր, ե՛տ դարձրու մեզ գերութիւնից՝ հարաւի հեղեղների պէս:
5. Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծութեամբ պիտի հնձեն:
6. Ովքեր շալակած տանում էին սերմերն իրենց ու լաց լինում գնալիս, յետ պիտի գան ցնծալով եւ բարձած պիտի բերեն խրձերն իրենց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: