1. Կրկնեալ անդրէն Բաղդատայ Սաւքեցւոյ ասէ:
2. Մինչչեւ ցեր՞բ խաւսիցիս զայդ. եւ ոգի մեծաբանութեան ի բերան քո:
3. Միթէ անիրա՞ւ դատիցի Տէր. կամ որ զամենայն արար պղտորիցէ՞ զիրաւունս:
4. Եթէ որդիքն քո մեղան առաջի Աստուծոյ, առաքեաց ի ձեռին զանաւրէնութիւնս նոցա:
5. Բայց դու կանխեա առ Տէր ամենակալ աղաւթիւք.
6. եթէ սուրբ եւ ճշմարիտ իցես` աղաւթից քոց լուիցէ: Դարձուսցէ քեզ զյարկն արդարութեան:
7. Եւ լինիցին առաջինքն քո սակաւք, եւ վերջինքն քո անբաւք:
8. Բայց աղէ հարց զազգն առաջին, եւ քննեա ըստ տոհմից հարցն:
9. Զի երիկեանք եմք, եւ ոչ գիտեմք. քանզի ստուեր են կեանք մեր ի վերայ երկրի:
10. Կամ թէ ո՞չ նոքին իսկ ուսուսցէն զքեզ. պատմեսցեն եւ ի սրտէ հանցեն զբանս:
11. Միթէ կանաչանա՞յ պրտու առանց ջրոյ. կամ բարձրանայցէ՞ կնիւն առանց ըմպելոյ:
12. Մինչդեռ անդէն ի վերայ արմատոց իւրոց է` ո՞չ հնձեսցի. յառաջ քան զարբենալ ամենայն բանջար եթէ ոչ ոռոգանի` ո՞չ ցամաքիցի:
13. Արդ այնպէս եղիցի վախճան ամենեցուն որ մոռանայցեն զՏէր. զի յոյս ամպարշտի կորիցէ:
14. Անշէն լիցի տուն նորա. անցցէ իբրեւ սարդիոստայն յարկ նորա:
15. Թէպէտ եւ հաստատեսցէ զտուն իւր` մի կացցէ յարկանել ձեռին նորա, մի հանդարտեսցէ:
16. Զի խոնաւութիւն յարեգականէ է. եւ ի նեխութենէ նորա ելցէ շառաւիղ իւր:
17. Ի վերայ կարկառի քարանց ննջեսցէ, եւ ի մէջ մանրախիճ քարանց կեցցէ:
18. եթէ ընկլցէ զնա տեղին ստեսցէ: Ո՞չ տեսեր այսպիսի ինչ.
19. զի կործանումն ամպարշտի այսպիսի է. եւ յերկրէ այլ բուսցի:
20. Զի Տէր ոչ մերժէ զանմեղն. զամենայն պատարագ ամպարշտի ոչ ընկալցի:
21. Բերանք ճշմարտից լցցին ծաղու, եւ շրթունք նոցա գոհութեամբ:
22. Թշնամիք նոցա զգեցցին զամաւթ. յարկք ամպարշտի ոչ եւս իցեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: