Գիրք` 30. Յովբ

Գլուխ 20

   
1. Կրկնեալ անդրէն Սովքարայ Մինեցւոյ ասէ:

2. Ոչ այդպէս կարծէի խաւսել քեզ ընդդէմ մեր զայդ: ոչ ապաքէն իմաստնագոյնք իցէք քան զիս:

3. Խրատու ակնածութեան իմոյ լուայց, ¡եւ ոգի յիմաստութենէ արասցէ ինձ պատասխանի:

4. Միթէ զայդ յայսմ հետէ՞ գիտացեր. այլ յորմէ հետէ եդաւ մարդ ի վերայ երկրի:

5. Զի ուրախութիւն ամպարշտաց բեկումն անհնարին, եւ խնդութիւն անաւրինաց կորուստ:

6. Եթէ ելանիցեն յերկինս պատարագք նորա, եւ զոհք նորա յամպս մերձեսցին:

7. Յորժամ համարեսցի թէ հաստատեալ իցէ` յայնժամ ի սպառ կորիցէ. եւ որ գիտէին զնա` ասասցեն թէ ու՞ր է: Իբրեւ զերազ թուեցեալ ոչ գտցի, թռեաւ իբրեւ զտեսիլ գիշերական:

9. Ակն որ հայեցաւ ի նա` ոչ յաւելցէ, եւ ոչ ծանիցէ զնա տեղի իւր:

10. Զորդիս նորա սատակեսցեն վատթարք. ձեռք նորա բորբոքեսցին ցաւովք:

11. Ոսկերք նորա յագեսցին մանկութեամբ նորա, եւ ընդ նմին ի հող ննջեսցեն:

12. Եթէ քաղցրասցի ի բերան նորա չարութիւն` թաքուսցէ զայն ի ներքոյ լեզուի իւրոյ:

13. Խնայեսցէ ի նա, եւ մի թողցէ զնա. եւ ժողովեսցէ զնա ի մէջ կոկորդի իւրոյ.

14. եւ մի կարասցէ աւգնել անձին իւրում: լեղի իժի ի փորի իւրում:

15. Մեծութիւն անիրաւութեամբ ժողովեալ` փսխեսցի. ի տանէ նորա կորզեսցէ զնա հրեշտակ.

16. Զսրտմտութիւն վիշապաց ծծեսցէ. սպանցէ զնա լեզու աւձի:

17. Մի տեսցէ զկիթ արաւտականաց, եւ մի զարաւտս մեղու եւ զկոգւոյ:

18. Ի զուր եւ ի տարապարտուց վաստակեցաւ ի մեծութիւն` ուստի ոչ ճաշակեսցէ, իբրեւ զխիստ ինչ զանծամ եւ զանկոտոր:

19. Զի զբազում տկարաց տունս խորտակեաց, եւ զյարկս յափշտակեաց եւ ոչ հաստատեաց:

20. Չիք փրկութիւն ստացուածոց նորա, ի ցանկութեան իւրում ոչ ապրեսցի.

21. եւ մի լիցին մթերք կերակրոց նորա: Վասն այնորիկ մի ծաղկեսցեն բարունակք նորա.

22. յորժամ համարեսցի թէ ահա լցեալ իցէ` նեղեսցի: Ամենայն տագնապ հասցէ ի վերայ նորա,

23. թէ զիար՞դ լնուցու որովայն նորա: Առաքեսցէ ի վերայ նորա զսրտմտութիւն բարկութեան. արկցէ զնովաւ ցաւս:

24. եւ մի ապրեսցի ի ձեռանէ երկաթոյ: Խոցոտեսցէ զնա աղեղն պղնձի.

25. անցցէ ընդ մարմինս նորա նետ: Աստեղք շրջեսցին ի յարկս նորա` արհաւիրք ի վերայ նորա:

26. Ամենայն խաւար նմա մնասցէ. կերիցէ զնա հուր անշէջ: Չարչարեսցէ եկամուտ զտուն նորա.

27. յայտնեսցեն երկինք զանօրէնութիւն նորա. յարիցէ ի վերայ նորա երկիր:

28. Քակտեսցէ կորուստ զտուն նորա ի սպառ. հասցէ ի վերայ նորա աւր բարկութեան:

29. Այս բաժին է մարդոյ ամպարշտի առ ի Տեառնէ. եւ այս ստացուածք ընչից նորա` յայցելուէն: