1․ Ա՛յս է գիր արարածոց մարդկան. յաւուր յորում արար Աստուած զԱդամ. ըստ պատկերի՛ Աստուծոյ ստեղծ զնա.
2․ արու և է՛գ արար զնոսա, և օրհնեաց զնոսա. և անուանեաց զանուն նոցա Ադամ, յաւո՛ւր յորում արար զնոսա։
3․ Եկեա՛ց Ադամ ամս երկերի՛ւր և երեսուն. և ծնաւ ըստ կերպարանաց իւրոց և ըստ պատկերի իւրում. և անուանեաց զանուն նորա Սէ՛թ։
4․ Եւ եղեն աւուրք Ադամայ յետ ծնանելոյ նորա զՍէթ՝ ամք եւթնհարևր. և ծնաւ ուստերս և դստերս։
5․ Եւ եղեն ամենայն աւուրք Ադամայ զորս եկեաց, ամք ինն հարևր և երեսուն, և մեռաւ։
6․ Եւ եկեաց Սէթ ամս երկերի՛ւր և հինգ, և ծնաւ զԵնովս։
7․ Եւ եկեաց Սէթ յետ ծնանելոյ նորա զԵնովս՝ ամս եւթնհարևր և եւթն. և ծնաւ ուստերս և դստերս։
8․ Եւ եղեն ամենայն աւուրք Սէթայ, ամք ի՛նն հարևր և երկոտասան, և մեռաւ։
9․ Եւ եկեաց Ենովս ամս հարևր և իննըսուն, և ծնաւ զԿայնայն։
10․ Եւ եկեաց Ենովս յետ ծնանելոյ նորա զԿայնայն՝ ամս եւթնհարևր և տասն և հինգ, և ծնաւ ուստերս և դստերս։
11․ Եւ եղեն ամենայն աւուրք Ենովսայ՝ ամք ի՛նն հարևր և հինգ, և մեռաւ։
12․ Եւ եկեաց Կայնայն ամս հարևր և եւթանասուն, և ծնաւ զՄաղաղայէլ։
13․ Եւ եկեաց Կայնայն յետ ծնանելոյ նորա զՄաղաղայէլ, ամս եւթնհարևր և քառասուն, և ծնաւ ուստերս և դստերս։
14․ Եւ եղեն ամենայն աւուրք Կայնայնայ՝ ամք ինն հարևր և տասն, և մեռաւ։
15․ Եւ եկեաց Մաղաղայէլ ամս հարևր և վաթսո՛ւն և հինգ, և ծնաւ զՅարէդ։
16․ Եւ եկեաց Մաղաղայէլ յետ ծնանելոյ նորա զՅարէդ՝ ամս եւթնհարևր և երեսուն. և ծնաւ ուստերս և դստերս։
17․ Եւ եղեն ամենայն աւուրք Մաղաղայելի՝ ամք ութ հարևր և իննսուն և հինգ, և մեռաւ։
18․ Եւ եկեաց Յարէդ ամս հարևր և վաթսուն և երկու, և ծնաւ զԵնոք։
19․ Եւ եկեաց Յարէդ յետ ծնանելոյ նորա զԵնոք՝ ամս ութ հարևր. և ծնաւ ուստերս և դստերս։
20․ Եւ եղեն ամենայն աւուրք Յարեդի՝ ամք ինն հարևր վաթսուն և երկուք, և մեռաւ։
21․ Եւ եկեաց Ենոք ամս հարևր վաթսուն և հինգ, և ծնաւ զՄաթուսաղա։
22․ Եւ հաճո՛յ եղև Ենոք Աստուծոյ յետ ծնանելոյ նորա զՄաթուսաղա՝ ամս երկերիւր։ Եւ ծնաւ ուստերս և դստերս։
23․ Եւ եղեն ամենայն աւուրք Ենոքայ՝ ամք երեք հարևր և վաթսուն և հինգ։
24․ Եւ հաճո՛յ եղև Ենոք Աստուծոյ. և ո՛չ ուրեք գտանէր, զի փոխեա՛ց զնա Աստուած։
25․ Եւ եկեաց Մաթուսաղա ամս հարիւր ութսուն և եւթն, և ծնաւ զՂամէք։
26․ Եւ եկեաց Մաթուսաղա յետ ծնանելոյ նորա զՂամէք՝ ամս եւթնհարևր ութսուն և երկու. և ծնաւ ուստերս և դստերս։
27․ Եւ եղեն ամենայն աւուրք Մաթուսաղայի զորս եկեաց, ամք իննհարևր վաթսուն և ինն, և մեռաւ։
28․ Եւ եկեաց Ղամէք ամս հարևր ութսուն և ութ. և ծնաւ որդի.
29․ և անուանեաց զանուն նորա Նո՛յ. ասէ՝ սա՛ հանգուսցէ զմեզ ի գործոց մերոց և ի տրտմութեանց ձեռաց մերոց, և յերկրէ զոր անէծ Տէր Աստուած։
30․ Եւ եկեաց Ղամէք յետ ծնանելոյ նորա զՆոյ՝ ամս հինգհարևր և վաթսուն և հինգ, և ծնաւ ուստերս և դստերս։
31․ Եւ եղեն ամենայն աւուրք Ղամեքայ՝ ամք եւթն հարիւր յիսուն և երեք, և մեռաւ։
32․ Եւ էր Նոյ ամաց հինգ հարիւրից, և ծնաւ Նոյ երիս որդիս. զՍէմ, զՔամ, և զՅաբէթ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: