Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 27

   
1․ Եւ եղեւ իբրեւ ծերացաւ Իսահակ, եւ վատեցին աչք նորա ի տեսանելոյ. կոչեաց զԵսաւ զորդի իւր զերէց` եւ ասէ ցնա. Որդեակ իմ: Եւ նա ասէ ցնա. Ահաւասիկ ես:

2․ Եւ նա ասէ ցնա. Ահաւասիկ ես ծերացեալ եմ, եւ ոչ գիտեմ զաւր վախճանի իմոյ:

3․ Արդ` առ դու զգործի քո զաղեղն եւ զկապակրճս, եւ ել ի դաշտ. եւ որսա ինձ որս.

4․ եւ արա ինձ խորտիկս որպէս եւ ես սիրեմ. եւ բեր մատո ինձ` զի կերայց. եւ աւրհնեսցէ զքեզ անձն իմ մինչ չեւ մեռեալ իցեմ:

5․ Եւ լուաւ Ռեբեկա զի խաւսէր Իսահակ ընդ որդւոյ իւրում: Գնաց Եսաւ ի դաշտ որսալ որս հաւր իւրում:

6․ Եւ խաւսեցաւ Ռեբեկա ընդ Յակոբայ որդւոյ իւրում` եւ ասէ. Ահա լուայ ես ի հաւրէ քումմէ զի խաւսէր ընդ եղբաւր քում` եւ ասէր.

7․ Բեր ինձ որս եւ արա ինձ խորտիկս զի կերայց եւ աւրհնեցից զքեզ առաջի Տեառն` մինչ չեւ մեռեալ իցեմ:

8․ Եւ արդ` որդեակ իմ լուր ինձ` որպէս ես պատուիրեմ քեզ:

9․ Գնա դու ի դաշտն, եւ առ ինձ անտի երկուս ուլս փափուկս եւ ընտիրս, եւ արարից զնոսա խորտիկս հաւր քում որպէս եւ սիրէ:

10․ Եւ մատուսցես հաւր քում եւ կերիցէ. զի աւրհնեսցէ զքեզ հայր քո` մինչ չեւ մեռեալ իցէ:

11․ Եւ ասէ Յակոբ ցՌեբեկայ մայր իւր. Եղբայր իմ Եսաւ, այր թաւ է, եւ ես լերկ.

12․ գուցէ շաւշափիցէ զիս հայր իմ. եւ լինիցիմ առաջի նորա իբրեւ արհամարհոտ, եւ ածիցեմ ի վերայ իմ անէծս եւ ոչ աւրհնութիւն:

13․ Եւ ասէ ցնա մայր իւր. Յիմ վերայ անէծս այն, որդեակ. բայց միայն լուր ձայնի իմում եւ երթ ած ինձ:

14․ Գնաց` եւ առ ած մաւր իւրում: Եւ արար խորտիկս` որպէս եւ սիրէր հայր նորա:

15․ Եւ առեալ Ռեբեկայ զպատմուճանն ազնիւ որդւոյ իւրոյ երիցու որ կայր առ նմա ի տան, զգեցոյց Յակոբայ որդւոյ իւրում կրցերոյ:

16․ Եւ ուլենիսն ագոյց ի բազուկս նորա, եւ ի վերայ մերկոյ պարանոցի նորա:

17․ Եւ ետ զխորտիկն եւ զհացն զոր արար ի ձեռս Յակոբայ որդւոյ իւրոյ:

18․ Եւ տարաւ հաւր իւրում եւ ասէ` Հայր իմ: Եւ նա ասէ` Աւասիկ եմ: Եւ ասէ. Ո՞վ ես դո, որդեակ:

19․ Եւ ասէ Յակոբ ցհայրն. Ես եմ Եսաւ անդրանիկն քո, արարի որպէս եւ խաւսեցար ընդ իս, արի նիստ եւ կեր յորսոյ իմմէ. զի աւրհնեսցէ զիս անձն քո:

20․ Եւ ասէ Իսահակ ցորդին իւր. Զի՞ է զի վաղվաղակի գտեր որդեակ: Եւ նա ասէ. Որպէս պատրաստեաց Տէր Աստուած առաջի իմ:

21․ Եւ ասէ Իսահակ ցՅակոբ. Մաւտ եկ` եւ շաւշափեցից զքեզ, որդեակ, եթէ դու  իցես որդի իմ Եսաւ` թէ ոչ:

22․ Մատեաւ Յակոբ առ Իսահակ հայր իւր, եւ շաւշափեաց զնա` եւ ասէ. Ձայնդ ձայն Յակոբայ, եւ ձեռքդ` ձեռք Եսաւայ:

23․ Եւ ոչ ծանեաւ զնա. զի էին ձեռք նորա իբրեւ զձեռսն Եսաւայ եղբաւր իւրոյ թաւ: Եւ աւրհնեաց զնա

24․ եւ ասէ. Դու ես որդի իմ Եսաւ: Եւ նա ասէ` Ես եմ:

25․ Եւ ասէ. Մատո ինձ` եւ կերայց յորսոյ քումմէ որդեակ, զի աւրհնեսցէ զքեզ անձն իմ: Առ, մատոյց նմա` եւ կերաւ. եւ եբեր նմա գինի` եւ արբ:

26․ Եւ ասէ ցնա Իսահակ հայր իւր. Մաւտ եկ եւ համբուրեա զիս որդեակ:

27․ Եւ մատեաւ համբուրեաց զնա: Եւ առ զհոտ հանդերձից նորա. եւ աւրհնեաց զնա` եւ ասէ. Ահա հոտ որդւոյ իմոյ իբրեւ զհոտ անդոյ լիոյ զոր աւրհնեաց Տէր:

28․ Եւ տացէ քեզ Աստուած ի ցաւղոյ երկնից` եւ ի պարարտութենէ երկրի, եւ բազմութիւն ցորենոյ եւ գինւոյ:

29․ Եւ ծառայեսցեն քեզ ազգք. եւ երկիր պագցեն քեզ իշխանք. եւ եղիցես տէր եղբաւր քում, եւ երկիր պագցեն քեզ որդիք հաւր քոյ. որ անիծանիցէ զքեզ` անիծեալ լիցի. եւ որ աւրհնեսցէ զքեզ` աւրհնեալ:

30․ Եւ եղեւ յետ դադարելոյն Իսահակայ յաւրհնելոյ անտի զՅակոբ զորդի իւր. իբրեւ ել Յակոբ յերեսաց Իսահակայ հաւր իւրոյ: Եւ եկն Եսաւ եղբայր նորա յորսոյ:

31․ Արար եւ նա խորտիկս, եւ մատոյց հաւր իւրում. եւ ասէ ցհայր իւր. Յարիցէ հայր իմ, եւ կերիցէ յորսոյ որդւոյ իւրոյ` զի աւրհնեսցէ զիս անձն քո:

32․ Եւ ասէ ցնա Իսահակ հայր իւր. Ո՞վ ես դու: Եւ նա ասէ. Ես եմ որդին քո անդրանիկ Եսաւ:

33․ Եւ զարմացաւ Իսահակ զարմացումն մեծ յոյժ. եւ ասէ. Իսկ այն ո՞վ էր որ որսացաւ ինձ որս` եւ եբեր մատոյց. եւ կերայ յամենայնէ մինչ չեւ քո եկեալ էր. եւ աւրհնեցի զնա եւ եղիցի աւրհնեալ:

34․ Եւ եղեւ իբրեւ լուաւ Եսաւ զբանսն Իսահակայ հաւր իւրոյ. աղաղակեաց ի ձայն մեծ դառնացեալ յոյժ. եւ ասէ ցհայրն իւր. 0րհնեա արդ` եւ զիս հայր:

35․ Եւ ասէ ցնա. Եկն եղբայր քո նենգութեամբ եւ առ զաւրհնութիւնս քո:

36․ Եւ նա ասէ. Յիրաւի կոչեցաւ անուն նորա Յակոբ. զի այս երկիցս խաբեաց զիս. առ զանդրանկութիւնն իմ, եւ արդ` առ զաւրհնութիւնս իմ: Եւ ասէ Եսաւ ցհայր իւր. Եւ ոչ մի՞ ինչ աւրհնութիւն թողեր ինձ հայր:

37․ Պատասխանի ետ Իսահակ` եւ ասէ ցԵսաւ. Որովհետեւ տէր արարի զնա քեզ. եւ զամենայն եղբարս քո արարի նմա ծառայս. ցորենով եւ գինւով հաստատեցի զնա. քեզ զի՞նչ արարից որդեակ:

38․ Ասէ Եսաւ ցհայրն իւր. Միթէ` մի՞ աւրհնութիւն իցէ քո հայր. աւրհնեա եւ զիս հայր: Եւ իբրեւ ստրջացաւ Իսահակ. ամբարձ զձայն իւր Եսաւ եւ ելաց:

39․ Պատասխանի ետ Իսահակ հայր նորա եւ ասէ ցնա. Ահա` ի պարարտութենէ երկրի եղիցի բնակութիւն քո, եւ ի ցաւղոյ երկնից ի վերուստ:

40․ Եւ սրով քով կեցցես. եւ եղբաւր քում ծառայեսցես. եւ եղիցի յորժամ քակեսցես եւ լուծցես զլուծ նորա ի պարանոցէ քումմէ:

41․ Եւ պահէր Եսաւ ոխս Յակոբայ վասն աւրհնութեանցն զոր աւրհնեաց զնա հայր իւր. եւ ասէր Եսաւ ի մտի իւրում. Մերձեսցին աւուրք կարեաց հաւր իմոյ, զի սպանից զՅակոբ զեղբայր իմ:

42․ Ազդ եղեւ Ռեբեկայ բանքն Եսաւայ որդւոյ իւրոյ երիցու. եւ յղեաց կոչեաց զորդի իւր զկրտսեր զՅակոբ` եւ ասէ ցնա. Ահա Եսաւ եղբայր քո սպառնայ սպանանել զքեզ:

43․ Արդ` լուր, որդեակ ձայնի իմում, եւ արի գնա ի Միջագետս առ Ղաբան եղբայր իմ ի Խառան:

44․ Եւ բնակեսցես ընդ նմա աւուրս բազումս, մինչչեւ անցցէ սրտմտութիւն բարկութեան եղբաւր քո ի քէն:

45․ Եւ մոռասցի զոր ինչ արարեր նմա. եւ ապա առաքեցից կոչեցից զքեզ անտի. գուցէ` անզաւակիցիմ յերկոցունց ի ձէնջ ի միում աւուր:

46․ Եւ ասէ Ռեբեկա ցԻսահակ. Ձանձրացեալ է անձն իմ ի դստերաց որդւոց Քետայ. եթէ առնուցու Յակոբ կին ի դստերաց անտի Քետայ, ի դստերաց երկրիս այսորիկ. ընդ է՞ր իցէ ինձ կեալ: