Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 14

   
1․ Եւ եղև ի թագաւորութեանն Ամարփաղայ արքայի Սէնարայ, Արիովք արքայ Սեղ՚ղասարայ, և Քոդողագոմոր արքայ Ելամայ, և Թարգաղ արքայ ազգաց.
2․ ետուն պատերա՛զմ ընդ Բաղակայ արքայի Սոդոմացւոց, և ընդ Բարսայ արքայի Գոմորացւոց, և ընդ Սենայ արքայի Ադամաացւոց. և ընդ Սիմոբորայ արքայի Սեբոյիմացւոց. և ընդ թագաւորին Բաղակայ, ա՛յն ինքն է Սեգովր։
3․ Ամենեքեան սոքա՝ գումարեցան ի ձորն աղի, որ է՝ ծո՛վ աղտից։
4․ Զերկոտասա՛ն ամ ի ծառայութեան կացեալ էին Քոդողգոմորայ. և յերեքտասաներորդում ամին ապստամբեցին։
5․ Եւ յամին չորեքտասաներորդի՝ եկն Քոդողագոմոր և թագաւորքն որ ընդ նմա, և կոտորեցին զսկայսն որ յԱստարովթ Կառնայի՛մ էին, և զազգս հզօրս որ ընդ նոսա. և զՍովմացիսն ի Շաւէ քաղաքին նոցա։
6․ Եւ զՔոռացիսն որ ի լերինս Սէիրայ, մինչև ցԲևեկնի՛ ձորոյն որ է յանապատի անդ։
7․ Եւ դարձան եկին յաղբևրն դատաստանի. ա՛յն ինքն է՝ Կադէս, և կոտորեցին զամենայն իշխանս Ամաղեկայ. և զԱմովրհացին զբնակեալն յԱսասանթամար։
8․ Եւ ե՛լ արքայ Սոդոմացւոց և արքայ Գոմորացւոց, և արքայ Ադամաացւոց, և արքայ Սեբոյիմացւոց, և արքայ Բաղակայ որ է Սեգովր, և ճակատեցան ընդ նոսա ՚ի պատերազմ ի ձորն աղտից։
9․ Ընդ Քոդողագոմորայ արքայի Ելամայ, և ընդ Թարգաղայ՝ արքայի ազգաց, և Ամարփաղայ արքայի Սենարայ, և Արիովքայ արքայի Սեղղասարայ. չո՛րք թագաւորք՝ ընդ հնգից։
10․ Եւ ի ձորն Աղտից ջրհորք, ջրհորք նաւթի։ Եւ փախեաւ արքայ Սոդոմացւոց և արքայ Գոմորացւոց, և անկա՛ն անդր. և մնացեալքն փախեան ի լեռնակողմնն։
11․ Եւ առին զամենայն աւար Սոդոմացւոց և Գոմորացւոց, և զամենայն համբարս նոցա՝ և գնացին։
12․ Առին և զՂովտ զեղբօրորդին Աբրամու, և զինչս նորա, և երթային. քանզի բնակեալ էր ի Սոդոմ
13․ Եւ եհա՛ս ոմն ի զերծելոց անտի, և պատմեաց Աբրամու յայնկոյս կացելոյ. և նա էր բնակեալ առ կաղնեաւն Մաբրէի Ամովրհացւոյն՝ եղբօրն Էսքողայ՝ և եղբօրն Աւնանայ, որ էին դաշնաւորք Աբրամու։
14․ Եւ իբրև լուաւ Աբրամ թէ գերի՛ վարեցաւ եղբայրն իւր Ղովտ. համարեցաւ զընդոյծինսն իւր երեքհարիւր և ութ և տասն։
15․ Եւ պնդեցաւ զկնի նոցա գիշերի, ինքն և ծառայք իւր. և եհար զնոսա մինչև ցՔոբաղ, որ է ի ձախմէ Դամասկոսի։
16․ Եւ դարձո՛յց զամենայն աւարն Սոդոմացւոց. և զՂովտ զեղբայր իւր, և զամենայն
17․ Եւ ել արքայ Սոդոմացւոց ընդ առաջ նորա՝ յետ դառնալոյ նորա ի կոտորածէ Քոդողգոմորայ, և թագաւորացն որ ընդ նմա էին ի ձորն Շաւէ՝ ա՛յն ինքն է դաշտ թագաւորաց։
18․ Եւ Մելքիսեդեկ արքայ Շաղեմայ եհան հա՛ց և գինի. քանզի քահանա՛յ էր Աստուծոյ Բարձրելոյ։
19․ Եւ օրհնեա՛ց զԱբրամ և ասէ.
20․ 0րհնեա՛լ է Աբրամ յԱստուծոյ Բարձրելոյ որ արար զերկինս և զերկիր. օրհնեա՛լ է Աստուած Բարձրեալ որ մատնեաց ի ձեռս քո զթշնամիս քո։ Եւ ետ նմա տասանորդս յամենայնէ։
21․ Եւ ասէ արքայ Սոդոմացւոց ցԱբրամ. Տո՛ւր ցիս զմարդիկդ, և զաւարդ քե՛զ առ։
22․ Եւ ասէ Աբրամ ցարքայն Սոդոմացւոց. Ձգեմ զձեռն իմ առ Աստուած Բարձրեալ որ արար զերկինս և զերկիր,
23․ եթէ ի շաղամաթէ միոջէ մինչև ի խրացս մի կօշկաց առից ես յամենայնէ որ ինչ քո՛ իցէ. զի մի՛ ասիցես թէ ես մեծացուցի զԱբրամ։
24․ Բայց որչափ ինչ կերան մանկտիդ. և մասն արանցդ որ եկին ընդ իս. Աւնան և Եսքող, և Մամբրէ. նոքա առցեն զբաժին իւրեանց։