1. Եւ Աբրաամ ծերացեալ էր և անցեալ զաւուրբք. և Տէր օրհնեաց զԱբրաամ ամենայնիւ։
2. Եւ ասէ Աբրաամ ցծառայն իւր ցերէց տան իւրոյ, ցիշխան ամենայն ընչից նորա. Դի՛ր զձեռն քո ընդ երանօք իմովք.
3. և երդմնեցուցից զքեզ ի Տէր, յԱստուած երկնից, և յԱստուած երկրի, զի մի՛ առցես կին որդւոյ իմում Իսահակայ ի դստերաց Քանանացւոց յորոց միջի ե՛ս բնակեմ։
4. Այլ յերկիրն իմ ուստի ելեալ եմ երթիցես, և ի տուն իմ. և առցես դու անտի՛ կին որդւոյ իմում Իսահակայ։
5. Ասէ ցնա ծառայն. Գուցէ՝ կինն ո՛չ կամիցի գալ ընդ իս յերկիրս յայս, դարձուցանելով դարձուցի՞ց զորդի քո յերկիրն ուստի ելեր։
6. Եւ ասէ Աբրաամ. Զգո՛յշ լեր, մի՛ դարձուցանիցես զորդի իմ անդր։
7. Տէր Աստուած երկնից, և Աստուած երկրի, որ ա՛ռ զիս ի տանէ հօր իմոյ, և յերկրէն ուստի ծնեալ էի, որ խօսեցա՛ւն ընդ իս՝ և երդուաւ ինձ և ասէ. Զաւակի՛ քում տաց զերկիրդ զայդ. նա՛ առաքեսցէ զհրեշտակ իւր առաջի քո. և առցե՛ս անտի կին որդւոյ իմում Իսահակայ։
8. Ապա թէ ո՛չ կամիցի կինն գալ ընդ քեզ յերկիրս յայս, քաւեա՛լ լիջիր դու յերդմանէդ յայդմանէ։ Բայց միայն զորդեակդ իմ մի՛ դարձուցանիցես անդր։
9. Եւ ե՛դ ծառայն Աբրաամու զձեռն իւր ընդ երանօք տեառն իւրոյ՝ և երդուա՛ւ նմա վասն բանիս այսորիկ։
10. Եւ ա՛ռ ծառայն տասն ուղտ յուղտուց տեառն իւրոյ՝ և գնա՛ց. և յամենայն բարութեանց տեառն իւրոյ ընդ իւր։ Եւ յարեաւ գնա՛ց ի Միջագետս ի քաղաքն Նաքովրայ.
11. և նստոյց զուղտսն արտաքոյ քաղաքին առ ջրհորոյ ջրոցն ընդ երեկս յորժամ ջրուորն ելանէր։ Եւ ասէ.
12. Տէր Աստուած տեառն իմոյ Աբրաամու՝ յաջողեա՛ առաջի իմ այսօր. և արա՛ ողորմութիւն ընդ տեառն իմում Աբրաամու։
13. Աւասիկ ես կամ ի վերայ աղբեր ջրոյս, և դստերք բնակչաց քաղաքիս ելանեն հանել ջուր։
14. Եւ եղիցի կոյս մի որում ես ասացից, թէ խոնարհեցո՛ զսափորդ քո զի արբից, և ասէ ցիս՝ ա՛րբ, և ուղտուցդ քոց և՛ս արբուցից մինչև դադարեսցին յըմպելոյ, զա՛յն պատրաստեցեր ծառային քում Իսահակայ. և այնո՛ւ գիտացից թէ արարեր ողորմութիւն տեառն իմում Աբրաամու։
15. Եւ եղև մինչչև՛ կատարեալ էր նորա զխօսսն ի մտի իւրում, և ահա Ռեբեկա եկն ել, որ ծնեալն էր Բաթուելի որդւոյ Մեղքեայ կնոջ Նաքովրայ եղբօր Աբրաամու. և ունէր սափոր յո՛ւս իւր։
16. Եւ էր կոյսն գեղեցիկ երեսօք յոյժ. կոյս՝ զոր այր ո՛չ գիտէր։ Էջ յաղբևրն, և ելից զսափորն իւր և ել։
17. Ընթացա՛ւ ծառայն ընդ առաջ նորա և ասէ. Արբո՛ ինձ սակաւ մի ջուր ի սափորոյ այտի։
18. Եւ նա ասէ. Ա՛րբ տէր։ Եւ փութացաւ իջո՛յց զսափորն ի վերայ բազկաց իւրոց. և արբոյց նմա՝
19. մինչև դադարեաց յըմպելոյ։ Եւ ասէ. Եւ ուղտուց քոց հանից ջուր մինչև ամենեքեան արբցեն։
20. Եւ փութացաւ թափեաց զսափորն յաւազանն, և ընթացաւ դարձեալ ի ջրհորն հանել. և եհան ջուր ամենայն ուղտուց նորա։
21. Եւ այրն մի՛տ դնէր նմա, և լո՛ւռ կայր ի միտ առնուլ. եթէ աջողեա՞ց Տէր զճանապարհ նորա՝ և թէ ոչ։
22. Եւ եղև իբրև դադարեցին ամենայն ուղտքն յըմպելոյ, և առ այրն գինդս ոսկիս մի մի ըստ դահեկանի ձուղ՚ոյ, և երկուս ապարանջանս ի ձեռս նորա. ի տասն դահեկանէ ձոյլ նոցա։
23. Եւ եհա՛րց զնա՝ և ասէ. Ո՞յր դուստր ես դու, պատմեա՛ ինձ թէ իցէ՞ ի տան քում մեզ տեղի յիջավանաց։
24. Եւ ասէ ցնա. Դուստր Բաթուելի՛ եմ ես որդւոյ Մեղ՚քեայ զոր ծնաւ Նաքովրայ։
25. Եւ ասէ ցնա. Եւ յարդ և խոտ շա՛տ է մեր, և տեղի իջավանաց։
26. Խնդա՛ց այրն, և երկիր ետագ Աստուծոյ,
27. և ասէ. 0րհնեալ Տէր Աստուած տեառն իմոյ Աբրաամու. որ ո՛չ վրիպեցոյց զարդարութիւն իւր և զճշմարտութիւն ի տեռնէ իմմէ. և ինձ յաջողեաց Տէր ի տան եղբօր տեառն իմոյ։
28. Եւ ընթացաւ աղջիկն պատմեաց ի տան մօր իւրոյ ըստ բանիցն այնոցիկ։
29. Եւ Ռեբեկայ՝ է՛ր եղբայր որում անուն էր Ղ՚աբան։ Եւ ընթացաւ Ղ՚աբան առ այրն արտաքս յաղբևրն,
30. իբրև ետես զգինդսն և զապարանջանսն ի ձեռսն քեռ իւրոյ. և զի լուա՛ւ զբանսն յՌեբեկայ քեռէ իւրմէ՝ որ ասէր, թէ այսպէս ինչ խօսեցաւ ընդ իս այրն. և եկն առ այրն, մինչ կայր ի վերայ ուղտուց իւրոց առ աղբերն.
31. և ասէ ցնա. Ե՛կ մո՛ւտ ի տուն օրհնեա՛լ Տեառն. զի՞ կաս արտաքոյ, զի ես պատրաստեցի տուն և տեղի ուղտուցդ։
32. Եմո՛ւտ այրն ի տուն անդր, և իջոյց ուղտուցն։ Եւ ետուն յարդ և խոտ ուղտուցն, և ջուր լուանալոյ ոտից նորա, և ոտից նոցա որ ընդ նմայն էին։
33. Եւ եդին հա՛ց առաջի նոցա ուտել։ Եւ նա ասէ. Ո՛չ կերայց մինչև խօսեցայց զբանս իմ։ Եւ ասեն՝ Խօսեա՛ց։
34. Եւ ասէ. Ծառայ Աբրաամու եմ ես.
35. և Տէր օրհնեաց զտէր իմ յոյժ, և բարձրացա՛ւ. և ետ նմա արջառ և ոչխար, և արծաթ և ոսկի, ծառայս և աղախնայս, ուղտս և էշս։
36. Եւ ծնաւ Սառա՝ կին տեառն իմոյ որդի մի տեառն իմում յետ ծերութեան իւրոյ. և նմա՛ ետ զամենայն ինչ որ է՛ր նորա։
37. Եւ երդմնեցոյց զիս տէր իմ՝ և ասէ. Ո՛չ առցես կին որդւոյ իմում Իսահակայ ՚ի դստերաց աստի Քանանացւոց, յորոց միջի ե՛ս պանդխտեալս եմ յերկրի սոցա.
38. այլ ի տուն հօր իմոյ երթիցես և ի տոհմ իմ, և առցես անտի՛ կին որդւոյ իմում։
39. Եւ ես ասացի ցտէրն իմ. Գուցէ՝ ո՛չ գայցէ կինն ընդ իս։
40. Եւ ասէ ցիս. Տէր Աստուած իմ որում հաճոյ եղէ առաջի նորա, նա՛ առաքեսցէ զհրեշտակ իւր ընդ քեզ, և յաջողեսցէ՛ զճանապարհս քո. և առցես կին որդւոյ իմում յազգէ իմմէ, և ի տանէ հօր իմոյ։
41. Եւ յայնժամ քաւեա՛լ լիցիս ի նզովից աստի իմոց. յորժամ երթիցես ի տոհմ իմ՝ և ո՛չ տացեն, քաւեա՛լ լիցես յերդմանէ աստի իմմէ։
42. Եւ իբրև եկի այսօր յաղբևրն՝ ասեմ. Տէր Աստուած տեառն իմոյ Աբրաամու, եթէ յաջողեցեր ինձ զճանապարհս իմ, զոր ե՛ս այժմիկ եկեալ եմ.
43. ահաւասիկ ես հասեալ կամ ի վերայ աղբե՛ր ջրոյս, և դստերք մարդկան քաղաքիս ելանեն տանել ջուր. և եղիցի կոյս ցոր ես ասացից՝ թէ արբո՛ ինձ սակաւ մի ջուր ի սափորոյդ քումմէ,
44. և ասասցէ ցիս՝ թէ ա՛րբ, և ուղտուցդ ևս քոց հանից ջուր, ա՛յն է կին զոր պատրաստեաց Տէր ծառայի իւրում Իսահակայ. և այնո՛ւ գիտացից թէ արարեր զողորմութիւն ընդ տեառն իմում Աբրաամու։
45. Եւ եղև մինչչև՛ իմ կատարեալ էր զխօսս ի մտի իմում, անդէն վաղվաղակի ելանէ՛ր Ռեբեկա՝ և ունէր սափոր յո՛ւս իւր. էջ յաղբևրն՝ և եհան ջուր։ Եւ ասեմ ցնա արբո՛ ինձ։
46. Եւ փութացեալ իջոյց զսափորն յինքենէ՝ և ասէ. Ա՛րբ դու, և ուղտուցդ ևս քոց արբուցից։ Եւ արբի. և ուղտուցն իմոց արբոյց։
47. Եւ հարցի ցնա՝ և ասեմ. Ո՞յր դուստր ես դու՝ պատմեա՛ ինձ։ Եւ նա ասէ. Դուստր Բաթուելի՛ եմ ես՝ որդւոյ Նաքովրայ զոր ծնաւ նմա Մեղ՚քա։ Եւ եդի գի՛նդս յականջս նորա, և ապարանջանս ի ձեռս նորա. և խնդացի՛.
48. և երկի՛ր պագի Տեառն. և օրհնեցի զՏէր Աստուած տեառն իմոյ Աբրաամու, որ յաջողեաց ինձ ի ճանապարհի աստ ճշմարտութեան. առնուլ զդուստր եղբօր տեառն իմոյ որդւոյ նորա։
49. Արդ՝ եթէ առնէք դուք շնո՛րհս և արդարութիւն առ տէրն իմ, պատմեցէ՛ք ինձ. ապա թէ ոչ՝ ցուցէ՛ք ինձ զի դարձայց յա՛ջ կամ յահեակ։
50. Պատասխանի ետուն Ղ՚աբան և Բաթուէլ՝ և ասեն. Ի Տեառնէ՛ ել իրդ այդ. և մեք ո՛չ կարեմք հակառակ ինչ չա՛ր ասել բարւոյ։
51. Ահաւադիկ Ռեբեկա առաջի քոյ, ա՛ռ և գնա. և եղիցի կին որդւոյ տեառն քոյ՝ որպէս և խօսեցաւ Տէր։
52. Եւ եղև իբրև լուաւ ծառայն Աբրաամու զբանս նոցա, երկիր եպագ Տեառն։
53. Եւ եհան ծառայն անօթս ոսկւոյ և անօթս արծաթոյ, և հանդերձս, և ետ Ռեբեկայ. և ետ ընծայս եղբարց նորա և մօրն։
54. Կերան և արբին նա՛, և արքն որ ընդ նմա էին. և ննջեցին։ Եւ յարուցեալ ի վաղորդայն անդր՝ ասէ. Արձակեցէ՛ք զիս զի երթայց առ տէր իմ։
55. Եւ ասեն եղբարք նորա և մայրն. Կացցէ՛ կոյսն առ մեզ իբրև աւուրս տասն, և ապա՛ երթիցէ։
56. Եւ նա ասէ ցնոսա. Մի՛ խափանէք զիս. զի Տէր աջողեաց զճանապարհս իմ. արձակեցէ՛ք զիս զի երթայց առ տէրն իմ։
57. Եւ ասեն եղբարք նորա. Կոչեսցուք զաղջիկն, և հարցցո՛ւք ի բերանոյ նորա։
58. Կոչեցին զՌեբեկա՝ և ասեն ցնա. Երթա՞ս ընդ առնս ընդ այսմիկ։ Եւ նա ասէ. Երթա՛մ։
59. Եւ յուղարկեցին զՌեբեկա զքոյրն իւրեանց, և զինչս նորա. և զծառայն Աբրաամու, և որ ընդ նմա՛յն էին։
60. Եւ օրհնեցին զՌեբեկա՝ և ասեն ցնա. Քոյր մեր եղիցես ի հազա՛րս և ի բևրս. և ժառանգեսցէ զաւակ քո զքաղաքս թշնամեաց քոց։
61. Յարուցեալ Ռեբեկա և նաժիշտք իւր, ելին յուղտսն և գնացին ընդ առն։ Եւ առեալ ծառային զՌեբեկա՝ գնա՛ց։
62. Եւ Իսահակ յանապատի անդ առ Ջրհորովն տեսլեան բնակէր յերկրին ի կողմ հարաւոյ։
63. Եւ ել Իսահակ զբօսանել ի դաշտին ընդ երեկս. ամբարձ զաչս իւր՝ և ետես՝ զի գային ուղտք տասն։
64. Ամբարձեալ զաչս իւր և Ռեբեկա ետես զԻսահակ, է՛ջ վաղվաղակի յուղտուէ անտի.
65. և ասէ ցծառայն. Ո՞վ է այրն որ գայ ի դաշտին ընդ առաջ մեր։ Եւ ասէ ծառայն. Նա՛ է տէրն իմ։ Եւ նորա առեալ ձորձս արկա՛ւ զիւրև։
66. Եւ պատմեաց ծառայն Իսահակայ զամենայն զխօսսն զոր արար։
67. Եւ եմուտ Իսահակ ի տուն Սառայի մօր իւրոյ, և ա՛ռ զՌեբեկա, և եղև նորա կին. և սիրեաց զնա. և մխիթարեցա՛ւ Իսահակ վասն Սառայի մօր իւրոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: