Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 23

   
1․ Եւ եղեն կեանք Սառայի հարիւր և քսան և եւթն ամ։
2․ Եւ մեռաւ Սառա ի քաղաքի Արբոկա՛ ի ձորն, ա՛յն ինքն է Քեբրոն յերկրին Քանանացւոց։ Եւ եկն Աբրաամ կոծե՛լ զՍառա և սո՛ւգ առնուլ։
3․ Եւ յարեաւ Աբրաամ ի մեռելոյն իւրմէ, և խօսեցաւ ընդ որդիսն Քետեայ՝ և ասէ.
4․ Պանդո՛ւխտ և նժդեհ եմ ես ի միջի ձերում. արդ՝ տո՛ւք ինձ ստացուած գերեզմանի ընդ ձեզ և թաղեցից զմեռեալս իմ։
5․ Պատասխանի ետուն որդիքն Քետայ Աբրաամու՝ և ասեն.
6․ Ո՛ւնկն դիր մեզ Տէր, թագաւո՛ր յԱստուծոյ ես ի միջի մերում, յընտի՛ր շիրմաց մերոց թաղեա՛ զմեռեալն. զի ո՛չ ոք ի մէնջ արգելու ի քէն զշիրիմս։
7․ Յարեա՛ւ Աբրաամ երկիր եպագ ժողովրդեան երկրին որդւոցն Քետայ։
8․ Եւ խօսեցաւ ընդ նոսա Աբրաամ՝ և ասէ. Եթէ յօժա՛ր իցէք ի մտի ձերում թաղել զմեռեալդ իմ յերեսաց իմոց, ո՛ւնկն դիք ինձ, և խօսեցարո՛ւք վասն իմ ընդ Եփրոնի որդւոյ Սահառայ,
9․ և տացէ ինձ զայրն կրկին, որ է ի վիճակի ագարակի իւրոյ, արծաթոյ՝ որչափ և արժան իցէ. տացէ՛ զնա ինձ ի միջի ձերում ի ստացուած բնակաց։
10․ Եւ Եփրոն նստէր ի մէջ որդւոցն Քետայ։ Պատասխանի՛ ետ Եփրոն Քետացի Աբրաամու՝ և ասէ. Լո՛ւ ի լու որդւոցն Քետայ, և ամենեցուն որ մտանէին ընդ դուռն քաղաքի նորա։
11․ Եւ ասէ. Յի՛ս դարձ Տէր. և ո՛ւնկն դիր ինձ. զագարակն ետու քեզ, և զայրն որ ի նմա տա՛ց քեզ առաջի ամենայն քաղաքակցաց իմոց ետու քեզ թաղե՛լ զմեռեալն քո։
12․ Եւ երկիր եպագ Աբրաամ առաջի ամենայն ժողովրդեան երկրին.
13․ և խօսեցաւ ընդ Եփրոնի յականջս ժողովրդեան երկրին, և ասէ. Որովհետև անսացեր ինձ, ո՛ւնկն դիր ինձ. տա՛ց քեզ արծաթ ընդ ագարակին, ա՛ռ յինէն և թաղեցից անդ զմեռեալս։
14․ Պատասխանի ետ Եփրոն Աբրաամու՝ և ասէ ցնա.
15․ Ո՛չ տէր իմ. լուայ թէ գետինն չորեքհարևր սատեր արծաթոյ է, ընդ իս և ընդ քեզ զի՞նչ է այն. բայց դու թաղեա՛ զմեռեալն քո։
16․ Եւ իբրև լուաւ Աբրաամ յԵփրոնէ, կշռեա՛ց զարծաթն Եփրոնի, զոր խօսեցաւն յականջս որդւոցն Քետայ, չորեքհարիւր սատեր արծաթոյ ընտրոյ վաճառականաց։
17․ Եւ հաստատեցա՛ւ ագարակն Եփրոնի, որ է՛ առ կրկնով այրիւն յանդիման Մամբրէի, ագարակն և այրն որ է ի նմա. և ամենայն ծառատունկ որ է յագարակի անդ, շուրջ յամենայն սահմանս նորա,
18․ ի ստացուածս Աբրաամու առաջի որդւոցն Քետայ, և որ մտանէին ընդ դուռն քաղաքի նորա։
19․ Եւ յետ այնորիկ թաղեաց Աբրաամ զՍառա զկին իւր ի կրկնումն այրի ագարակին, որ է յանդիման Մամբրէի. ա՛յն է Քեբրոն յերկրին Քանանացւոց։
20․ Եւ հաստատեցա՛ւ ագարակն և այրն որ է ի նմա՝ Աբրաամու, ի ստացուածս շիրմաց յորդւոցն Քետայ։