Եւ թլփատեա՛ց Աբրաամ զԻսահակ զորդի իւր յաւուր ութերորդի, որպէս և պատուիրեաց նմա Տէր Աստուած։
Եւ Աբրաամ հարևրամեա՛ն էր յորժամ եղև նմա Իսահակ որդի իւր։
Եւ ասէ Սառա. Ծա՛ղր արար զիս Աստուած. զի որ և լսիցէ՝ ուրա՛խ լինիցի ընդ իս։
Եւ ասէ. Ո՛վ պատմեսցէ Աբրաամու եթէ սնուցանիցէ մանուկ՝ Սառա. զի ծնայ որդի՛ ի ծերութեան իմում։
Եւ աճեաց մանուկն, և հատուցա՛ւ ի ստենէ. և արար Աբրաամ ուրախութի՛ւն մեծ յաւուր յորում հատուցա՛ւ ի ստենէ Իսահակ որդի իւր։
Եւ տեսեալ Սառայի զորդին Ագարայ Եգիպտացւոյ՝ որ եղև Աբրաամու, զի խաղա՛յր ընդ Իսահակայ որդւոյ իւրում, և ասէ ցԱբրաամ.
Ի բա՛ց հան զաղախինդ և զորդի դորա. զի մի՛ ժառանգեսցէ որդի աղախնոյդ ընդ որդւոյ իմում Իսահակայ։
Եւ խի՛ստ թուեցաւ բանն առաջի Աբրաամու վասն որդւոյ նորա։
Եւ ասէ Աստուած ցԱբրաամ. Մի՛ ինչ խիստ թուեսցի առաջի քո վասն մանկանն և վասն աղախնոյն։ Զամենայն զոր զինչ ասիցէ քեզ Սառա՝ լո՛ւր ձայնի նորա. զի Սահակա՛ւ կոչեսցի քեզ զաւակ։
Բայց զորդի աղախնոյդ արարից յա՛զգ մեծ, զի սերմն քո՛ է։
Յարեաւ Աբրաամ ընդ առաւօտն՝ և ա՛ռ հաց և տիկ ջրոյ և ետ ցԱգար, և ե՛դ յուս նորա զմանուկն, և արձակեա՛ց զնա։ Եւ երթեալ մոլորեալ շրջէ՛ր յանապատի անդ առ Ջրհորովն երդման։
Եւ նուազեա՛ց ջուր ի տկէ անտի. և ընկէց զմանուկն ի ներքոյ միոյ եղևին ծառոյ։
Եւ երթեալ նստաւ յանդիման նորա ի բացեայ իբրև վտաւանա՛ւ. զի ասէր՝ թէ ո՛չ տեսից զմահ որդւոյն իմոյ. և նստէր յանդիման նորա։ Ձա՛յն բարձեալ մանկանն լայր։
Եւ լուա՛ւ Աստուած ձայնի մանկանն ՚ի տեղւոջէն ուր էր։ Եւ կոչեաց Աստուած զԱգար յերկնից՝ և ասէ ցնա. Զի՞նչ է այդ Ագար, մի՛ երկնչիր. զի լուա՛ւ Աստուած ձայնի որդւոյ քոյ ՚ի տեղւոջէ այտի ուր է։
Եւ եբա՛ց Աստուած զաչս նորա, և ետես ջրհոր ջրոյ կենդանւոյ. և չոգաւ ելից զտիկն ջրով և արբոյց մանկանն։ Եւ էր Աստուած ընդ մանկանն.
և աճեաց, և եղև աղեղնաւոր։
Եւ բնակէր յանապատին Փառանու. և ա՛ռ նմա մայր նորա կին յերկրէն Եգիպտացւոց։
Եւ եղև ի ժամանակին յայնմիկ խօսեցաւ Աբիմելէք, և Ոքոզաթ տաճարապետ նորա, և Փիքաւղ սպարապետ զօրաց նորա. և ասեն ցԱբրաամ. Աստուած ընդ քե՛զ է յամենայնի զինչ և գործես։
Արդ՝ երդուի՛ր ինձ յԱստուած չմեղանչել ինձ, և մի՛ զաւակի իմում, և անուան իմոյ. այլ ըստ արդարութեանն զոր արարի ընդ քեզ՝ արասցես ընդ իս, և երկրիս յորում բնակեալ ես ի սմա։
զի ա՛նդ երդուան երկոքին միմեանց, և անդ եդին ուխտ առ Ջրհորին երդման։ Յարեաւ Աբիմելէք և Ոքոզաթ տաճարապետ նորա, և Փիգաւղ սպարապետ զօրաց նորա. և դարձան անդրէն յերկիրն Փղշտացւոց։
Եւ տնկեաց Աբրաամ տունկ առ Ջրհորովն երդման. և կարդաց անդ զանուն Տեառն, Աստուած յաւիտենական։
Եւ պանդխտեցա՛ւ Աբրաամ յերկրին Փղշտացւոց աւուրս բազումս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: