1․ Եւ եկին երկու հրեշտակքն ի Սոդոմ ընդ երեկս. և Ղովտ նստէր առ դրա՛ն Սոդոմացւոցն։ Իբրև ետես Ղովտ՝ յարեաւ ընդ առաջ նոցա, և երկիր եպագ ի վերայ երեսաց իւրոց յերկիր՝ և ասէ.
2․ Ահաւասիկ ես՝ տեա՛րք, եկա՛յք ի տուն ծառայի ձերոյ, հանգերո՛ւք, և լուացից զոտս ձեր, և կանխեալ ընդ առաւօտս երթիջիք զճանապարհ ձեր։ Եւ ասեն. Ո՛չ. այլ ի քաղաքամիջի աստ ագցուք։
3․ Եւ բռնադատեաց զնոսա յոյժ. և խոտորեցան առ նա, և մտին ի տուն նորա. և արար նոցա ընթրիս. և բաղա՛րջ եփեաց նոցա՝ և կերան։
4․ Մինչ չև՛ ի քուն մտեալ էր նոցա, և արք քաղաքին Սոդոմացւոց պատեցին զտունն յերիտասարդաց մինչև ցծերս, ամենայն ժողովուրդն ի միասին։
5․ Եւ կոչէին արտաքս զՂովտ, և ասեն ցնա. Ո՞ւր են արքն որ մտին առ քեզ գիշերի. ա՛ծ զնոսա առ մեզ զի գիտասցուք զնոսա։
6․ Եւ ել առ նոսա Ղովտ՝ արտաքոյ դրանն, և զդուռն ձգեաց զկնի իւր։
7․ Եւ ասէ ցնոսա. Քա՛ւ լիցի ձեզ ե՛ղբարք, մի՛ գործէք զայդ չարիս։
8․ Են իմ երկու դստերք որ զայր ո՛չ գիտեն, հանից զնոսա առ ձեզ, և արարէք ընդ նոսա որպէս հաճոյ իցէ ձեզ, բայց միայն արանցդ այդոցիկ մի՛ ինչ մե՛ղ առնիցէք. որովհետև մտին ընդ յարկաւ գերանաց իմոց։
9․ Եւ ասեն. Ի բա՛ց կաց. մտեր բնակել պանդխտութեամբ. միթէ և դատաստա՞ն ևս դատել։ Այժմ և զքե՛զ ևս չարչարեսցուք առաւել քան զնոսա։ Եւ բռնադատէին զայրն զՂովտ յոյժ, և մերձ էին զդուռն խորտակել։
10․ Եւ ձգեալ արանցն զձեռս իւրեանց կորզեցին յինքեա՛նս զՂովտ ի տուն անդր, և զդուրս տանն փակեցին։
11․ Եւ զարսն որ առ դուրս տանն կային հարին կուրութեամբ ի փոքուէ մինչև ցմեծն. և լքա՛ն խնդրել զդուրսն։
12․ Եւ ասեն արքն ցՂովտ. Է՞ ոք քո աստ փեսայ կամ որդիք կամ դստերք, կամ այլ ոք քո՝ իցէ՞ ի քաղաքի աստ. հա՛ն զնոսա ի տեղոջէ յայսմանէ։
13․ Զի կործանելոց եմք զքաղաքս զայս. զի բարձրացա՛ւ աղաղակ սոցա առաջի Տեառն, և առաքեաց զմեզ Տէր սատակե՛լ զսա։
14․ Ել Ղովտ և խօսեցաւ ընդ փեսայս իւր որ առնլոց էին զդստերս նորա. և ասէ. Արի՛ք՝ ելէ՛ք ի տեղւոջէ աստի յայսմանէ, զի սատակէ՛ Տէր զքաղաքս։ Եւ թուէր ծաղր առնել յաչս փեսայից իւրոց։
15․ Եւ իբրև եղև առաւօտ, փութացուցանէին հրեշտակքն զՂովտ՝ և ասէին. Արի՛ առ զկին քո և զերկուս դստերս քո զոր ունիս, և ե՛լ աստի, զի մի՛ և դո՛ւ կորնչիցիս ընդ անօրէնութիւն քաղաքիդ։
16․ Եւ նոքա խռովեցա՛ն։ Եւ կալան հրեշտակքն զձեռանէ նորա, և զձեռանէ կնոջ նորա, և զձեռանէ երկուց դստերաց նորա. զի խնայեաց Տէր ի նա։ Եւ հանին զնա, և եդին արտաքոյ քաղաքին։
17․ Եւ եղև իբրև հանին զնոսա արտաքս, ասեն. Ապրեցո՛ զանձն քո, մի՛ դառնայցես յետս, և մի՛ կայցես յամենայն կողմանս աշխարհիդ. զերծի՛ր ի լեառն, գուցէ՝ ընդ նոսա ըմբռնիցիս։
18․ Եւ ասէ Ղովտ ցնոսա. Աղաչեմ Տէր,
19․ որովհետև եգիտ ծառայ քո ողորմութիւն առաջի քո, և մե՛ծ արարեր զարդարութիւն քո, զոր առնես յիս ապրել անձին իմոյ. և արդ ես ո՛չ կարեմ զերծանել ի լեառն, գուցէ հասանիցեն ինձ չարիքն, և մեռանիցիմ։
20․ Ահա քաղաքս այս մե՛րձ է անկանել ի նա, որ է փոքրիկ, ա՛նդ ապրեցայց, և չէ՛ փոքր, և կեցցէ անձն իմ վասն քո։
21․ Եւ ասէ ցնա. Ահաւասիկ արարի մեծարա՛նս երեսաց քոց. և ի բանիդ յայդմիկ չկործանել զքաղաքն վասն որոյ խօսեցար։
22․ Եւ արդ՝ փութա՛ զերծանել ի նա. զի ո՛չ կարեմ առնել իրս ինչ մինչև անկանիցի՛ս անդր. վասն այնորիկ կոչեաց զանուն քաղաքին այնորիկ Սեգո՛վր։
23․ Արեգակն ծագեաց յերկիր, և Ղովտ եմուտ ի Սեգովր։
24․ Եւ Տէր տեղա՛ց ի Սոդոմ և ի Գոմոր ծըծումբ և հուր ի Տեառնէ յերկնից.
25․ և կործանեաց զքաղաքսն զայնոսիկ, և զամենայն կողմանսն, և զամենայն բնակիչս քաղաքացն, և զամենայն բոյս երկրին։
26․ Եւ դարձաւ կինն Ղովտայ յետս, և եղև արձա՛ն աղի։
27․ Եւ կանխեալ Աբրաամ ընդ առաւօտն ՚ի տեղին ուր կայր առաջի Տեառն.
28․ և հայեցաւ յերեսս Սոդոմացւոց և Գոմորացւոց, և յամենայն երեսս երկրի գաւառին. և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնոցի։
29․ Եւ եղև ի սատակել Տեառն զամենայն զքաղաքսն զայնոսիկ շուրջ զբնակութեամբն, յիշեա՛ց Աստուած զԱբրաամ, և եհան արձակեաց զՂովտ ի միջոյ կործանմանն, ի կործանել Տեառն զքաղաքսն յորս բնակեալ էր ի նոսա Ղովտ։
30․ Եւ ե՛լ Ղովտ ի Սեգովրայ, և նստէր ի լերինն, և երկոքին դստերք նորա ընդ նմա. քանզի երկեա՛ւ բնակել ի Սեգովր. և բնակեաց յայրի անդ, ի՛նքն և երկոքին դստերք նորա ընդ նմա։
31․ Եւ ասէ երէցն ցկրցերն. Հայր մեր ծերացեալ է, և չի՛ք ոք յերկրի որ մտանիցէ առ մեզ, որպէս օրէն է ամենայն երկրի։
32․ Ե՛կ արբուսցո՛ւք հօր մերում գինի, և ննջեսցո՛ւք ընդ նմա, և յարուսցուք ի հօրէ մերմէ զաւակ։
33․ Եւ արբուցին հօրն իւրեանց գինի ի գիշերին յայնմիկ. և եմուտ երէցն ննջեաց ընդ հօրն իւրում զգիշերն զայն. և ո՛չ գիտէր ի ննջելն նորա և ի յառնել։
34․ Եւ եղև ի վաղիւ անդր, և ասէ երէցն ցկրտսերն. Ահա ննջեցի՛ ես երեկ ընդ հօր իմում, արբուսցո՛ւք նմա գինի և ի գիշերիս յայսմիկ. և մուտ ննջեա՛ ընդ նմա. և յարուսցո՛ւք զաւակ ի հօրէ մերմէ։
35․ Եւ արբուցին՝ և յա՛յնմ գիշերի գինի հօրն իւրեանց. և եմուտ կրտսերն և ննջեաց ընդ հօրն իւրում. և ո՛չ գիտէր ի ննջելն նորա և ի յառնել։
36․ Եւ յղացա՛ն երկոքին դստերքն Ղովտայ ի հօրէն իւրեանց։
37․ Եւ ծնաւ երէցն որդի, և կոչեաց զանուն նորա Մովա՛բ. ասէ, ի հօրէ՛ իմմէ. նա՛ է հայր Մովաբացւոց մինչև ցայսօր ժամանակի։
38․ Ծնաւ և կրցերն որդի՝ և կոչեաց զանուն նորա Ամման. ասէ, որդի ազգի իմոյ. նա՛ է հայր Ամոնացւոց մինչև ցայս օր ժամանակի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: