Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 36

   
1․ Եւ այս են ծնունդք Եսաւայ. Նա է Եդոմ:

2․ Եւ առ իւր Եսաւ կանայս ի դստերաց Քանանացւոց. զԱդդա զդուստր Ելոնայ Քետացւոյ: Եւ Զոլիբամա դուստր Անայի` որդւոյ Սեբեդոնի Խեւացւոյ:

3․ Եւ զԲասեմաթ զդուստր Իսմայելի` քոյր Նաբեութայ:

4․ Եւ ծնաւ Ադդա Եսաւայ զԵղիփազ: Եւ Բասեմաթ ծնաւ զՌագուէլ:

5․ Եւ Ողիբամա ծնաւ զՅէուս, եւ զԵդղոմ, եւ զԿորխ: Սոքա են որդիք Եսաւայ, որ եղեն նմա յերկրին Քանանացւոց:

6․ Եւ առ Եսաւ զկանայս իւր, եւ զուստերս եւ զդստերս իւր, եւ զամենայն մարդիկ տան իւրոյ, եւ զամենայն ինչս եւ զանասուն. եւ զամենայն ինչ զոր ստացաւ` եւ զոր արար յերկրին Քանանացւոց. եւ գնաց յերկրէն Քանանացւոց յերեսաց Յակոբայ եղբաւր իւրոյ:

7․ Զի էին բազում ինչք նոցա ի միասին բնակելոյ. եւ ոչ կարէր երկիրն պանդխտութեան հանդարտել նոցա ի բազմութենէ ընչից իւրեանց:

8․ Եւ բնակեցաւ Եսաւ ի լերինն Սէիր: Եսաւ` որ նա ինքն է Եդոմ:

9․ Եւ այս են ծնունդք Եսաւայ` հաւրն Եդոմայեցւոց, ի լերինն Սէիր:

10․ Եւ այս են անուանք որդւոցն Եսաւայ. Եղիփազ որդի Ադդայի կնոջ Եսաւայ: Եւ Ռագուէլ` որդի Բասեմաթայ կնոջ Եսաւայ:

11․ Եւ եղեն որդիք Եղիփազայ, Թեման, Ովմար, Սովփար, Գոթամ, եւ Կենէզ:

12․ Եւ Թամար էր հարճ Եղիփաղու որդւոյ Եսաւայ. եւ ծնաւ Եղիփազու զԱմաղէկ: Սոքա են որդիք Ադդայի կնոջ Եսաւայ:

13․ Եւ այս են որդիք Ռագուելի, Նաքովթ, Զարեհ, Ամմա, եւ Մեզա, սոքա են որդիք Բասեմաթայ կնոջ Եսաւայ:

14․ Եւ այս են որդիք Ողիբամայ դստեր Անայի որդւոյ Սեբեգոնի կնոջ Եսաւայ: Եւ ծնաւ Եսաւայ զՅէուս, եւ զԵդղոմ. եւ զԿորխ:

15․ Սոքա են իշխանք` որդիք Եսաւայ: Որդիք եղիփազու անդրանկանն Եսաւայ. իշխան Թեման, իշխան Ովմար, իշխան Սովփար, իշխան Կենէզ,

16․ իշխան Կորխ, իշխան Գոթամ, իշխան Ամաղէկ: Սոքա են իշխանք Եղիփազու յերկրին Եդոմայեցւոց. սոքա են որդիք Ադդայի:

17․ Եւ այս են որդիք Ռագուելի որդւոյ Եսաւայ. իշխան Նաքովթ, իշխան Զարեհ, իշխան Ամմա, իշխան Մոզէ: Այս են իշխանք Ռագուելի յերկրին Եդոմայ: Սոքա են որդիք Բասեմաթայ կնոջ Եսաւայ:

18․ Եւ այս են որդիք Ողիբամայ կնոջ Եսաւայ. իշխան Յէուս. իշխան Յեգղոմ. իշխան Կորխ: Այս են իշխանք Ողիբամայ դստեր Անայի կնոջ Եսաւայ:

19․ Եւ այս են իշխանք նոցա. եւ այս են որդիք Եդոմայ:

20․ Եւ այս են որդիք Սէիրայ Քոռացւոյ որ բնակեալ էր ի Սէիր. Ղովտան, Սեբաղ, Սեբեդոն, Անա,

21․ Դեսոն. եւ ասէր` եւ Ռիսոն: Սոքա են իշխանք Քոռեցւոյն, որդւոյ Սէիրայ յերկրին Եդոմայ:

22․ Եւ եղեն որդիք Ղովտանայ. Քոռի, եւ Եմման. եւ քոյր Ղովտանայ` Թամնա:

23․ Եւ սոքա են որդիք Սոբողայ. Գաղոմ, եւ Մանաքաթ, եւ Գեբաղ, եւ Սովփար, եւ Աւնան:

24․ Եւ այս են որդիք Սեբեդոնի. Այիէ, եւ Աւնան. այս Աւնան է որ եգիտ զաղբիւրն յանապատի` մինչ արածէր զէշսն Սեբեգոնի հաւր իւրոյ:

25․ Եւ այս են որդիք Անայի` Դեսոն, եւ Ողիբամա դուստր Անայի:

26․ Եւ այս են որդիք Գեսոնայ. Ամադան, եւ Եսբան, եւ Յեթրան, եւ Քառան:

27․ Եւ այս են որդիք Ասերայ. Բաղվան, եւ Զուկան. Ոսնիկան, եւ Ուկամ:

28․ Եւ այս են որդիք Ռիսոնի. Ովս, եւ Առան:

29․ Եւ այս են իշխանք Քոռայ. իշխան Ղովտան, իշխան Սովբաղ, իշխան Սեբեդոն, իշխան Անա.

30․ իշխան Դեսոն. իշխան Ասեր. իշխան Ռիսոն: Այս են իշխանք Քոռայ. ի պետութիւնս իւրեանց յերկրին յԵդոմայ:

31․ Եւ այս են թագաւորք որ թագաւորեցին յերկրին Եդոմացւոց, մինչ չեւ թագաւորեալ էր թագաւոր յԻսրայէլի:

32․ Եւ թագաւորեաց յԵդոմ Բաղակ որդի Սեպփովրայ. եւ անուն քաղաքի նորա Դէննաբա:

33․ Եւ մեռաւ Բաղակ: Եւ թագաւորեաց ընդ նորա Յոբաբ որդի Զարեհի ի Բոսորայ:

34․ Եւ մեռաւ Յոբաբ: Եւ թագաւորեաց ընդ նորա Ասոմ յերկրի Թամանացւոց:

35․ Եւ մեռաւ Ասոմ: Եւ թագաւորեաց ընդ նորա Ադադ որդի Բարադայ, որ կոտորեաց զՄադիամ ի դաշտին Մովաբացւոց. եւ անուն քաղաքի նորա Գեթէմ:

36․ Եւ մեռաւ Ադադ: Եւ թագաւորեաց ընդ նորա Սամաղա Մասեկկայ:

37․ Եւ մեռաւ Սամաղա: Եւ թագաւորեաց ընդ նորա Սաւուղ Յռաբաւթայ` որ առ գետեզերն:

38․ Եւ մեռաւ Սաւուղ: Եւ թագաւորեաց ընդ նորա Բաղղայենոն որդի Ոքոբորայ:

39․ Եւ մեռաւ Բաղղայենոն որդի Ոքոբորայ: Եւ թագաւորեաց ընդ նորա Ադադ որդի Բարադայ. եւ անուն քաղաքի նորա Փոդով. եւ անուն կնոջ նորա Մետաբէէլ դուստր Մատեթայ, որդւոյ Մազովբայ:

40․ Այս են անուանք որդւոցն Եսաւայ, եւ իշխանացն Եսաւայ յազգս իւրեանց. ըստ տեղիս իւրեանց յաշխարհս իւրեանց, եւ ի տոհմս իւրեանց ըստ անուանց նոցա: Իշխան Թամանա, իշխան Ղովտան, իշխան Յեթաթ,

41․ իշխան Ողիբամասա, իշխան Հեղայ, իշխան Փենոն,

42․ իշխան Կենէզ, իշխան Թեման. իշխան Մազար:

43․ Իշխան Մագեդէլ. իշխան Զաբոյին: Սոքա են իշխանք Եդոմացւոց ըստ բնակութեան յերկրի ստացուածոց իւրեանց: Եւ այս է Եսաւ հայր Եդոմայ: