1․ Իբրև ետես Ռաքէլ եթէ ո՛չ ծնաւ որդի Յակոբայ, նախանձեցաւ Ռաքէլ ընդ քեռն իւրում, և ասէ ցՅակոբ. Տո՛ւր ինձ որդիս, ապա թէ ոչ՝ մեռանի՛մ։
2․ Բարկացա՛ւ Յակոբ Ռաքելայ՝ և ասէ ցնա. Միթէ փոխանակ Աստուծո՞յ իցեմ ես, որ արգել զպտուղ որովայնի քոյ։
3․ Եւ ասէ Ռաքէլ ցՅակոբ. Իսկ ա՛ւանիկ աղախինն իմ Բալլա, մո՛ւտ առ նա՝ և ծնցի ՚ի վերայ ծնգաց իմոց. և արարից և ե՛ս որդիս ՚ի նմանէ։
4․ Եւ ետ նմա զԲալլա զաղախին իւր կնութեան։ Եւ եմուտ առ նա Յակոբ։
5․ Եւ յղացաւ Բալլա նաժիշտն Ռաքելայ, և ծնաւ որդի Յակոբայ։
6․ Եւ ասէ Ռաքէլ. Իրա՛ւ արար ինձ Աստուած. և լուա՛ւ ձայնի իմում, և ետ ինձ որդի. վասն այնորիկ կոչեաց զանուն նորա Դան։
7․ Եւ յղացաւ դարձեալ Բալլա նաժիշտն Ռաքելայ. և ծնաւ որդի երկրո՛րդ Յակոբայ։
8․ Եւ ասէ Ռաքէլ. 0գնեաց ինձ Աստուած, զի գումարեցայ ընդ քե՛ռն իմում և յաղթեցի։ Եւ կոչեաց զանուն նորա Նեփթաղիմ։
9․ Իբրև ետես Լիա եթէ եկա՛ց ՚ի ծննդենէ, առ զԶելփա զնաժիշտ իւր և ետ Յակոբայ կնութեան։
10․ Յղացաւ Զելփա նաժիշտն Լիայ, և ծնաւ որդի Յակոբայ։
11․ Եւ ասէ Լիա. Առ ի՛ս «ախտ իմ. և անուանեաց զանուն նորա Գադ։
12․ Յղացա՛ւ Զելփա նաժիշտն Լիայ, և ծնաւ որդի երկրորդ Յակոբայ։
13․ Եւ ասէ Լիա. Երանելի՛ եմ ես. զի երանիցեն ինձ կանայք։ Եւ կոչեաց զանուն նորա Ասեր, մեծութիւն։
14․ Գնա՛ց Ռոբէն յաւուրս հնձոց ցորենոյ, և եգիտ խնձոր մանրագորաց յանդի, և եբեր զայն առ Լիա մայր իւր։ Ասէ Ռաքէլ ցԼիա քոյր իւր. Տո՛ւր ինձ ՚ի մանրագորաց որդւոյ քոյ։
5․ Եւ ասէ Լիա. Ո՞չ իցէ քեզ շատ զի առեր զայրն իմ. միթէ և զմանրագո՞րս որդւոյ իմոյ առնուցուս։ Եւ ասէ Ռաքէլ. Ո՛չ այդպէս է. ննջեսցէ՛ ընդ քեզ զայս գիշեր՝ փոխանակ մանրագորաց որդւոյ քոյ։
16․ Եւ իբրև եմուտ Յակոբ յանդէ ընդ երեկս. ել Լիա ընդ առաջ նորա և ասէ. Առ ի՛ս մտցես այսօր. քանզի ՚ի վարձո՛ւ կալայ զքեզ՝ փոխանակ մանրագորաց որդւոյ իմոյ։ Եւ ննջեաց ընդ նմա զայն գիշեր։
17․ Եւ լուաւ Աստուած Լիայ։ Յղացաւ՝ և ծնաւ Յակոբայ որդի հինգերորդ։
18․ Եւ ասէ Լիա. Ետ ինձ Աստուած զվարձս իմ, փոխանակ զի ետու զաղախինն իմ առն իմում։ Եւ կոչեաց զանուն նորա Իսաքար, որ է վարձ։
19․ Եւ յղացաւ մի՛ւսանգամ Լիա. և ծնաւ որդի վեցերորդ Յակոբայ։
20․ Եւ ասէ Լիա. Պարգևեաց ինձ Աստուած պարգև՛ «արի. յայսմ հետէ սիրեսցէ՛ զիս այր իմ. զի ծնայ նմա որդիս վեց։ Եւ անուանեաց զանուն նորա Զաբողոն։
21․ Եւ յետ այսորիկ ծնաւ դուստր. և կոչեաց զանուն նորա Դինա։
22․ Եւ յիշեաց Աստուած զՌաքէլ. և լուաւ նմա Աստուած, և եբաց զարգանդ նորա։
23․ Եւ յղացաւ՝ և ծնաւ որդի Յակոբայ. և ասէ Ռաքէլ, եհա՛ն յինէն Աստուած զնախատինս իմ։
24․ Եւ կոչեաց զանուն նորա Յովսէփ. ասէ՝ յաւելցէ՛ ինձ Աստուած որդի՛ մևս ևս։
25․ Եւ եղև իբրև ծնաւ Ռաքէլ զՅուսէփ, ասէ Յակոբ ցԼաբան. Արձակեա՛ զիս զի երթա՛յց ՚ի տեղի իմ և յերկիր իմ։
26․ Եւ տո՛ւր զկանայս և զմանկունս իմ, վասն որոց ծառայեցի քեզ՝ զի գնացի՛ց. զի դու ինքնի՛ն իսկ գիտես զծառայութիւնն զոր ծառայեցի քեզ։
27․ Ասէ ցնա Ղ՚աբան. Եթէ գտի շնորհս առաջի քո. հմայեցի զի օրհնեաց զիս Աստուած յոտին քում։
28. Եւ ասէ Լաբան. Յա՛յտ արա ինձ զվարձս քո յինէն՝ և տա՛ց։
29․ Ասէ ցնա Յակոբ. Դու գիտե՛ս որչափ ինչ ծառայեցի քեզ. և ո՞րչափ խաշն էր քո առ իս. սակաւի՛կ ինչ էր յառաջ քան զիս,
30․ և աճեաց ՚ի «ազմութիւն. և օրհնեաց զքեզ Տէր Աստուած յոտին իմում. և արդ ես ե՞րբ առնիցեմ ինձ տուն։
31․ Եւ ասէ ցնա Լաբան. Զի՞նչ տաց քեզ։ Եւ ասէ ցնա Յակոբ. Մի՛ ինչ տար ինձ, «այց զա՛յս ևեթ «անս արասցես ինձ։ Դարձեալ արածեցից զխաշինս քո՝ և պահեցից։
32․ Եւ անցցեն այսօր ամենայն խաշինքդ առաջի քո. և զատո՛ ՚ի միմեանց զամենայն ոչխար զխայտախարի՛ւ և զգորշ. և զամենայն արօտական զհամակ յօդեաց։ Եւ ամենայն խայտախարիւն յօդեաց և սպիտակն յայծեաց եղիցին վարձք։
33․ Եւ երևեսցի արդարութիւն իմ ՚ի վաղիւ օր՝ թէ գո՛ն իմ վարձք առաջի քո։ Ամենայն որ ո՛չ իցէ խայտ և պիսակ յայծեաց, և գորշախայտ յօդեաց, ՚ի գողօնս համարեա՛լ լիցի ինձ։
34․ Եւ ասէ ցնա Լաբան. Եղիցի՛ ըստ «անի քում։
35․ Եւ զատո՛յց յաւուր յայնմիկ զքաղս կապոյտս և զպիսակս, և զամենայն այծս կապոյտս և զպիսակս, և զամենայն սպիտակս ՚ի նոցանէ, և զամենայն համակս յօդեաց, ետ ՚ի ձեռն որդւոցն իւրոց.
36․ և մեկնեցոյց ճանապարհ երից աւուրց՝ ընդ մէջ նոցա և ընդ մէջ Յակոբայ. և Յակոբ արածէր զխաշինսն Լաբանու զմնացեալս։
37․ Եւ ա՛ռ Յակոբ գաւազան՝ շէ՛ր դալար և ընգուզի և սաւսւոյ, և կեղևեաց զնոսա Յակոբ, և եղև սպիտակ. և էքերծ զդալարն ՚ի գաւազանացն. և երևէր ՚ի գաւազանսն սպիտակն զոր քերծոյր՝ նկարէ՛ն։
38․ Եւ դնէր զգաւազանսն զոր քերծոյր՝ յաւազանս ջրարբից ջրոյն. զի իբրև գայցեն խաշինքն ըմպել ջուր՝ հանդէ՛պ գաւազանացն զկծիցին յորժամ գայցեն ըմպել ջուր։
39․ Եւ զկծէին խաշինքն ՚ի գաւազանսն, և ծնանէին խաշինքն գորշախայտս և պիսակս և խայտախարիւս։
40․ Եւ զորոջսն ուրո՛յն զատանէր Յակոբ, և կացուցանէր յանդիման մաքեացն. և զխոյ կապոյտ, և զամենայն գորշախայտն յօդեաց. և զատանէր իւր հօտս առանձինն. և ո՛չ խառնէր զնոսա ՚ի խաշինս Լաբանու։
41․ Եւ լինէր յորժամ զկծէին խաշինքն ՚ի խառնսն, և յղենային, դնէր Յակոբ զգաւազանսն յանդիման խաշանցն յաւազանսն, առ ՚ի զկծելոյ նոցա ըստ գաւազանացն։
42․ Եւ յորժամ ծնանէին խաշինքն՝ ո՛չ դնէր։ Եւ լինէր աննշանն Լաբանու, և նշանաւորն Յակոբայ։
43․ Եւ մեծացա՛ւ այրն յոյժ յո՛յժ, և եղև նորա ոչխար և արջառ յոյժ, ծառայք և աղախնայք, ուղտք և էշք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: