Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 8

   
1․ Եւ յիշեաց Աստուած զՆոյ և զամենայն գազանս, և զամենայն անասունս, և զամենայն թռչունս որ էին ընդ նմա ի տապանի անդ. և ած Աստուած հողմ ի վերայ երկրի, և դադարեաց ջուրն։

2․ Եւ խցան աղբիւրք անդընդոց, և սահանք երկնից. և արգելա՛ւ անձրև յերկնից։

3․ Եւ զիջանէր տակաւ, երթայր ջուրն և թուլանա՛յր յերկրէ և նուազէր ջուրն յետ հարիւր և յիսուն աւուր։

4․ Եւ նստա՛ւ տապանն յեւթներորդում ամսեանն ի քսան և եւթն ամսոյն ի լերինս Արարատայ։

5․ Եւ ջուրն երթայր և նուազէր մինչև ի տասներորդ ամիսն։ Իսկ յամսեանն մետասաներորդի, որ օր առաջին էր ամսոյն՝ երևեցա՛ն գլուխք լերանց։

6․ Եւ եղև յետ քառասուն աւուր եբա՛ց Նոյ զպատուհան տապանին զոր արար։

7․ Եւ արձակեաց զագռաւն, և ել. և անդրէն ո՛չ դարձաւ մինչև ցամաքել ջրոյն յերկրէ։

8․ Եւ արձակեաց զաղաւնին զհետ նորա տեսանել թէ ցածուցեա՞լ իցէ ջուրն յերեսաց երկրի։

9․ Եւ չգտեալ աղաւնւոյն հանգիստ ոտից իւրոց՝ դարձա՛ւ անդրէն առ նա ի տապան անդր. զի ջո՛ւր դեռ ունէր զամենայն երեսս երկրի։ Եւ ձգեաց զձեռն և ընկալաւ զնա, և առ զնա անդրէն առ ի՛ւր ի տապան անդր։

10․ Եւ դադարեաց ևս աւուրս եւթն, և դարձաւ արձակեաց զաղաւնին ի տապանէ անտի։

11․ Եւ դարձաւ առ նա աղաւնին ընդ երեկս, և ունէր տերև ձիթենւոյ շի՛ղ ի բերան իւրում. և գիտա՛ց Նոյ, թէ ցածուցեալ են ջուրքն յերկրէ։

12․ Եւ դադարեաց աւուրս եւթն ևս, և դարձեալ արձակեա՛ց զաղաւնին։ Եւ ո՛չ ևս յաւելաւ դառնալ առ նա։

13․ Եւ եղև ի վեցհարիւրորդի և ի միո՛ւմ ամի կենաց Նոյի, յամսեանն առաջնում որ օր մի էր ամսոյն, նուազեա՛ց ջուրն յերեսաց երկրի։ Եւ եբա՛ց Նոյ զձեղուն տապանին զոր արար ։ Եւ ետես զի նուազեալ էր ջուրն յերեսաց երկրի։

14․ Իսկ յամսեանն եւթներորդի, որ օր քսան և եւթն էր ամսոյն՝ ցամաքեցա՛ւ երկիր։

15․ Եւ խօսեցաւ Տէր Աստուած ընդ Նոյի և ասէ.

16․ Ե՛լ ի տապանէ այտի, դու և կին քո, և որդիք քո, և կանայք որդւոց քոց ընդ քեզ։

17․ Եւ ամենայն գազանք որ են ընդ քեզ, և ամենայն մարմին ի թռչնոց մինչև ցանասունս. և զամենայն սողո՛ւն զեռուն երկրի հա՛ն ընդ քեզ, և զեռասցեն ի վերայ երկրի։ Եւ աճեցէ՛ք և բազմացարուք ի վերայ երկրի։

18․ Եւ ե՛լ Նոյ. և կին նորա և որդիք նորա, և կանայք որդւոց նորա ընդ նմա։

19․ Եւ ամենայն գազան, և ամենայն սողո՛ւն շարժուն, և ամենայն թռչուն յերկրէ ըստ ազգի իւրեանց, ելին ի տապանէ անտի։

20․ Եւ շինեաց Նոյ սեղան Աստուծոյ։ Եւ առ յամենայն անասնոց սրբոց, և յամենայն թռչնոց սրբոց, և եհան ողջակէզ ի վերայ սեղանոյն։

21․ Եւ հոտոտեցաւ Տէր Աստուած ի հոտ անուշից։ Եւ ասէ Տէր Աստուած, ածեալ զմտաւ. Ո՛չ ևս յաւելից անիծանել զերկիր վասն գործոց մարդկան։ Զի միտք մարդկան հաստատեա՛լ են ի խնամս չարի ի մանկութենէ իւրմէ։ Արդ՝ ո՛չ ևս յաւելից հարկանել զամենայն մարմին կենդանի որպէս արարի։

22․ Այսուհետև զամենայն աւուրս երկրի՝ սե՛րմն և հունձք, ցո՛ւրտ և տօթ, ամա՛ռն և գարուն, զտիւ և զգիշեր մի՛ դադարեսցեն։