Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 10

   
1․ Եւ ա՛յս են ծնունդք որդւոցն Նոյի. Սէ՛մ, Քամ, Յաբեթ. և ծնան նոցա որդիք յետ ջրհեղեղին։

2․ Որդիք Յաբեթի. Գամեր, և Մագովգ, և Մադա, և Յաւան, և Ելիսա, և Թոբէլ, և Մոսոք, և Թիրաս։

3․ Եւ որդիք Գամերայ՝ Ասքանա՛զ. և Րիփաթ, և Թորգոմա։

4․ Եւ որդիք Յաւանայ՝ Եղիսա և Թարսիս. Կիտացիք, և Ռոդացիք։

5․ Եւ ի սոցանէ՛ մեկնեցան կղզիք ազգաց յերկրի իւրեանց. իւրաքանչի՛ւր ըստ լեզուս յա՛զգս իւրեանց և ի տոհմս իւրեանց։

6․ Եւ որդիք Քամայ՝ Քո՛ւշ, և Մեստրեմ, Փո՛ւդ, և Քանան։

7․ Եւ որդիք Քուշայ Սաբա, և Եւիլա, և Սաբաթա, և Ռեգմա, և Սաբակաթա։ Եւ որդիք Ռեգմայ, Սաբա և Յուդադան։

8․ Եւ Քուշ ծնաւ զՆեբրովթ. նա՛ սկսաւ լինել հսկայ ի վերայ երկրի։

9․ Եւ նա էր սկայ որսո՛րդ առաջի Տեառն Աստուծոյ. վասն այնորիկ ասեն, իբրև զՆեբրովթ սկայ առաջի Տեառն Աստուծոյ։

10․ Եւ եղև սկիզբն թագաւորութեան նորա Բաբելովն. և Որէգ, և Աքադ. և Քաղանէ յերկրին Սենայար։

11․ Յերկրէն յայնմանէ ե՛լ Ասուր, և շինեաց զՆինուէ, և զՌոբովթ քաղաք. և զՔաղան.

12․ և զԴասեման ի մէջ Նինուէի՛ և ի մէջ Քաղանայ, ա՛յն է քաղաք մեծ։

13․ Եւ Մեստրեմ ծնաւ զԼուդիիմացիս, և զՍենիիմացի՛ս և զՍաղբիիմացիս. և զՀեփթաղիիմացիս.

14․ և զՊատրոսոնիիմացիս, և զՔաղսոնիիմացիս, ուստի ելին Փղշտացիք. և զԿափթոորիմացիս։

15․ Եւ Քանան ծնաւ զՍիդոն զանդրանիկ իւր, և զՔետացին։

16․ Եւ զՅեբուսացին, և զԱմովրհացին, և զԳերգեսացին,

17․ և զԽևացին, և զԱրուակացին, և զԱմինացին,

18․ և զԱրագիոնացին, և զՍամարացին, և զԱմաթացին։ Եւ յետ այնորիկ սփռեցան ազգք Քանանացւոց։

19․ Եւ եղեն սահմանք Քանանացւոց, ի Սիդոնէ մինչև ի գա՛լ ի Գերարա և ի Գազա. մինչև ի գա՛լ ի Սոդոմ և ի Գոմոր, և յԱդամա՛ և ի Սեբոյիմ մինչև ի Լասա։

20․ Սոքա՛ են որդիք Քամայ յազգս իւրեանց, ըստ լեզո՛ւս իւրեանց, յաշխարհս իւրեանց, և ի տոհմս իւրեանց։

21․ Եւ Սեմայ ծնան որդիք և նորա, հօրն ամենայն որդւոցն Եբերայ, եղբօրն Յաբեթի երիցու։

22․ Որդիք Սեմայ. Էլամ և Ասուր, Արփաքսադ և Լուդ, և Արամ։

23․ Եւ որդիք Արամայ. Հուս, և Էմուղ, և Գադեր, և Մոսոք։

24․ Եւ Արփաքսադ ծնաւ զՍաղա. և Սաղա ծնաւ զԵբեր։

25․ Եւ Եբերայ ծնան երկու որդիք. անուն միոյն Փաղէկ. զի յաւուրս նորա բաժանեցաւ երկիր։ Եւ անուն եղբօր նորա Յեկտան։

26․ Եւ Յեկտան ծնաւ զԷլմովդադ, և զՍաղէք, և զԱսարմովդ, և զՅարաք։

27․ Եւ զՅոդորամ, և զԵզէլ, և զԴէկլա,

28․ և զԳեբաղ, և զԱբիմէէլ, և զՍաբեի,

29․ և զՈւփիր, և զԵւիղ՚ա, և զՅոբաբ։ Ամենեքեան սոքա որդիք Յեկտանայ։

30․ Եւ եղև բնակութիւն նոցա ի Մասեաց մինչև ի գալ ի Սովփերա լեառնն արևելեայց։

31․ Սոքա՛ են որդիք Սեմայ յազգս իւրեանց, ըստ  լեզուս իւրեանց, յաշխարհս իւրեանց և ի տոհմս իւրեանց։

32․ Ա՛յս են ազգք որդւոց Նոյի ըստ ծնունդս իւրեանց ըստ տոհմս իւրեանց։ Եւ ի սոցանէ սփռեցան կղզիք ազգաց ի վերայ երկրի յե՛տ ջրհեղեղին։