Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 44

   
1. Եւ հրաման ետ Յովսէփ հազարապետին իւրում` եւ ասէ. Լցէք զամանս արանցն կերակրով որչափ եւ կարիցեն բառնալ. եւ դիք զարծաթն իւրաքանչիւր ի բերան ամանոյ իւրոյ:

2. Եւ զսկիհն իմ արծաթի դիջիք յամանի կրտսերոյն, եւ զգինս ցորենոյ նորա: Եւ եղեւ ըստ բանին Յովսէփայ` որպէս եւ ասաց:

3. Եւ իբրեւ առաւաւտ եղեւ` արձակեցան արքն, ինքեանք եւ էշք իւրեանց:

4. Եւ իբրեւ ելին ըստ քաղաքն, եւ չէին մեկնեալ ի բաց, ասէ Յովսէփ ցհազարապետն իւր, Արի պնդեաց զհետ արանցն, եւ հասցես նոցա: Եւ ասասցես. Զի՞ է զի հատուցէք չար փոխանակ բարեաց.

5. ընդ է՞ր գողացայք զսկիհն արծաթի. ո՞չ այն էր որով ըմպէր տէրն իմ, եւ նովաւ ինքն հմայելով հմայէր. արդ` չար գործեցէք` զոր արարէքդ:

6. Եւ իբրեւ եգիտ զնոսա, ասէ ըստ բանիցս այսոցիկ:

7. Եւ նոքա ասեն ցնա. Ընդ է՞ր խաւսիցի տէր այդպիսի բանս. քաւ լիցի ծառայից քոց առնել ըստ բանիդ այդմիկ:

8. Զի եթէ զարծաթն զոր գտաք յամանս մեր` դարձուցաք առ ձեզ յերկրէն Քանանացւոց. զիա՞րդ գողանայաք ի տանէ տեառն քոյ արծաթ կամ ոսկի:

9. Եւ արդ` առ որում գտցի ի ծառայից քոց սկիհն` մեռցի. եւ մեք եղիցուք տեառն մերում ծառայք:

10. Եւ նա ասէ` Այդպէս եղիցի որպէս ասացէքդ. առ որում գտցի սկիհն` իեղիցի իմ ծառայ. եւ դուք անպարտ լինիցիք:
11. Եւ փութացան իջուցին զբեռն իւրաքանչիւր ի գետին. եւ բացին իւրաքանչիւր զաման իւր:

12. Եւ յուզեաց, սկսեալ յերիցուէն մինչչեւ եկն կատարեաց ի կրտսերն. եւ եգիտ զսկիհն յամանի Բենիամինի:

13. Եւ պատառեցին զհանդերձս իւրեանց. եւ եդին իւրաքանչիւր զբեռն իւր ի վերայ իշոյ իւրոյ, եւ դարձան ի քաղաքն:

14. Եւ եմուտ Յուդա եւ եղբարք իւր առ Յովսէփ, մինչդեռ անդէն էր. եւ անկաւ առաջի նորա ի վերայ երկրի:

15. Ասէ ցնոսա Յովսէփ. Զի՞նչ են իրքդ զոր արարէք. ոչ գիտէք թէ հմայելով հմայէ այր որ իբրեւ զիս է:

16. Ասէ Յուդա. Զի՞նչ տացուք պատասխանի տեառն` կամ զի՞նչ խաւսիցիմք, կամ զոր իրաւունս ցուցանիցեմք: Եգիտ Աստուած զյանցանս ծառայից քոց. արդ` աւասիկ կամք ծառայք տեառն մերոյ. եւ մեք, եւ առ որում եւ սկիհն գտաւ:

17. Եւ նա ասէ. Քաւ լիցի ինձ առնել զբանդ զայդ: Այրն առ որում սկիհն գտաւ` նա եղիցի իմ ծառայ. եւ դուք ելէք ողջութեամբ առ հայրն ձեր:

18. Մատուցեալ առ նա Յուդա` եւ ասէ. Աղաչեմ տէր, խաւսեսցի ծառայ քո բան մի առաջի քոյ. մի բարկասցիս ծառայի քում, զի դու ես յետ փարաւոնի տէր:

19. Դու հարցեր ցծառայս քո` եւ ասացեր, Եթէ կայցէ՞ ձեր հայր կամ եղբայր:

20. Եւ մեք ասեմք տեառն. Կայ մեր հայր ծերացեալ, եւ մանուկ մի կրտսեր` որդի ծերութեան նորա, եւ եղբայր նորա մեռաւ. եւ նա միայն մնաց մաւր իւրոյ, եւ հայրն սիրէ զնա:

21. Եւ ասացեր ցծառայս քո, Իջուցէք զնա առ իս` եւ խնամարկեցից նմա:

22. Եւ ասացաք ցտէր. Ոչ կարէ մանուկն թողուլ զհայր իւր. ապա թէ թողուցու զհայրն իւր` մեռանի:

23. Եւ դու ասացեր ցծառայս քո. Եթէ ոչ իջանիցէ եղբայրն ձեր կրտսեր ընդ ձեզ` մի յաւելուցուք տեսանել զերեսս իմ:

24. Եւ եղեւ իբրեւ ելաք մեք առ ծառայ քո հայր մեր, պատմեցաք նմա զբանս տեառն մերոյ:

25. Եւ ասէ հայրն մեր. Երթայք դարձեալ գնեցէք մեզ սակաւ մի կերակուր:

26. Եւ մեք ասացաք` Եթէ ոչ կարեմք իջանել անդր, եթէ ոչ եղբայրդ մեր կրտսեր իջանիցէ ընդ մեզ, եւ ապա իջանիցեմք. զի ոչ կարեմք տեսանել զերեսս առնն, եթէ եղբայրդ մեր կրտսեր ընդ մեզ ոչ իցէ:

27. Եւ ասէ ցմեզ ծառայ քո հայր մեր. Դուք ինքնին գիտէք` զի երկուս ծնաւ ինձ կին իմ.

28. մին` ել յինէն եւ ասացէք թէ գազանակուր եղեւ. եւ ոչ եւս տեսանեմ զնա մինչչեւ ցայժմ:

29. Արդ` եթէ զսա եւս առնուցուք յերեսաց իմոց, եւ պատահիցէ սմա հիւանդութիւն ի ճանապարհի, իջուցանէք զծերութիւնս իմ տրտմութեամբ հանդերձ ի դժոխս:

30. Եւ արդ` եթէ երթայցեմք առ ծառայ քո հայր մեր` եւ պատանեակս չիցէ ընդ մեզ. եւ նորա ոգին կախեալ կայ զդորա ոգւոյդ:

31. Եւ լինիցի իբրեւ ոչ տեսանիցէ ընդ մեզ զմանուկդ` վախճանիցի. եւ իջուցանիցեն ծառայք քո զծերութիւն ծառայի քոյ հաւր մերոյ չարչարանաւք հանդերձ ի դժաւխս:

32. Զի ծառայի քոյ առեալ է յերաշխի զմանուկդ ի հաւրէ իւրմէ. ասեմ, եթէ ոչ ածից զդա առ քեզ` եւ կացուցից առաջի քո, յանցաւոր եղէց առ հայր իմ զամենայն աւուրս:

33 Եւ արդ` կացից ես ծառայ քո փոխանակ մանկանդ ստրուկ տեառն իմոյ. եւ պատանեակդ ելցէ ընդ եղբարս իւր:

34. Քանզի զիա՞րդ ելանիցեմ առ հայրն իմ, եթէ պատանեակդ չիցէ ընդ մեզ: Զի մի տեսից զչարիսն որ գտանիցեն զհայրն իմ: