1. Եւ ել Դինա դուստր Լիայ` զոր ծնաւ Յակոբայ, ի զնին դստերաց աշխարհին:
2. Եւ ետես զնա Սիւքեմ որդի Եմովրա Քոռեցի, որ իշխանն էր երկրին. եւ առ զնա, եւ ննջեաց ընդ նմա. եւ տառապեցոյց
զնա:
3. Եւ ուշ եդեալ Դինայի դստերն Յակոբայ` սիրեաց զկոյսն, եւ խաւսեցաւ ըստ մտաց կուսին:
4. Եւ խաւսեցաւ Սիւքեմ ընդ Եմովրայ հաւր իւրոյ` եւ ասէ. Առ դու ինձ զաղջիկս զայս կնութեան:
5. Եւ լուաւ Յակոբ եթէ պղծեաց որդի Եմովրայ զԴինա զդուստր իւր: Եւ որդիք նորա էին ի խաշինս ի դաշտի. լուռ եղեւ Յակոբ մինչչեւ եկին նոքա:
6. Եւ ել Եմովր Սիւքեմայ առ Յակոբ խաւսել ընդ նմա:
7. Եկին եւ որդիքն Յակոբայ ի դաշտէ: իբրեւ լուան ստրջացան արքն, եւ տրտմութիւն էր նոցա յոյժ. զի խայտառակութիւն արար յԻսրայիլի, մտանելով առ դուտրն Յակոբայ. եւ ոչ այնպէս վճարիցի:
8. Եւ խաւսեցաւ ընդ նոսա Եմովր` եւ ասէ. Սիւքեմ որդի իմ սիրեաց ոգւով չափ զդուստրն ձեր. արդ` տուք զնա նմա կնութեան,
9. եւ արարէք ընդ մեզ խնամութիւն. զդստերս ձեր տուք մեզ, եւ զդստերս մեր առէք որդւոց ձերոց:
10. Եւ բնակեցէք ի միջի մերում. եւ երկիրդ ահա ընդարձակ է առաջի ձեր, եւ բնակեցէք` եւ շահեցարուք ի դմա. եւ ստացարուք ստացուածս ի դմա:
11. Եւ ասէ Սիւքեմ ցհայր նորա եւ ցեղբարս նորա. Գտից շնորհս առաջի ձեր. եւ զոր ինչ ասիցէք` տացուք:
12. Յաճախեցէք յոյժ զվարձանս եւ զաւժիտս. եւ տայ` որչափ եւ ասիցէք. եւ տուք ինձ զաղջիկն զայն կնութեան:
13. Պատասխանի ետուն որդիքն Յակոբայ` Սիւքեմայ եւ Եմովրայ հաւր նորա նենգութեամբ` եւ ասեն ցնոսա. վասն զի պղծեցին զԴինա քոյր նոցա: Եւ ասեն Շմաւոն եւ Ղեւի եղբարք Դինայ` որդիքն Լիայ:
14. Ոչ կարեմք առնել զայդ բան. տալ զքոյր մեր առն անթլփատի. քանզի նախատինք են մեզ.
15. բայց այսու նմանեսցուք ձեզ, եւ բնակեսցուք ի միջի ձերում, եթէ լինիցիք եւ դուք իբրեւ զմեզ` ի թլփատել ձեզ զամենայն արու:
16. Եւ տացուք զդստերս մեր ձեզ, եւ ի դստերաց ձերոց առցուք մեզ կանայս. եւ բնակեսցուք առ ձեզ, եւ եղիցուք իբրեւ ազգ մի:
17. Ապա թէ ոչ լսիցէք մեզ թլփատել, առեալ զդստերս մեր ի բաց գնասցուք:
18. Եւ հաճոյ թուեցաւ բանքն առաջի Եմովրայ, եւ առաջի Սիւքեմայ որդւոյ Եմովրայ:
19. Եւ ոչ յամեաց պատանին առնել զբանն. զի յոյժ հարեալ էր ի սէր դստերն Յակոբայ: Եւ նա էր պատուականագոյն քան զամենեսեան` որ ի տան հաւր նորա էին:
20. Եւ եկին Եմովր եւ Սիւքեմ որդի նորա ի դուռն քաղաքին իւրեանց. եւ խաւսեցան ընդ արս քաղաքին իւրեանց` եւ ասեն.
21. Որեարն այն խաղաղութեամբ են ընդ մեզ. արդ բնակեսցեն յերկրիս, եւ շահեսցին ի սմա. զի երկիրս ընդարձակ է առաջի նոցա. զդստերս նոցա առցուք մեզ կանայս, եւ զդստերս մեր տացուք նոցա:
22. Բայց միայն` այսու նմանեսցեն մեզ որեարն` բնակել ընդ մեզ լինել ազգ մի. ի թլփատել մեզ զամենայն արու, որպէս նոքայն թլփատեալ են:
23. Եւ ինչք նոցա եւ անասուն նոցա եւ չորքոտանի նոցա ո՞չ ապաքէն մեր լինիցի. բայց այնու եւեթ նմանեսցուք նոցա, եւ բնակեսցեն ի միջի մերում:
24. Եւ լուան Եմովրայ եւ Սիւքեմայ որդւոյ նորա ամենեքին որ ելանէին ընդ դուռն քաղաքին իւրեանց. եւ թլփատեցին զմարմին անթլփատութեան իւրեանց ամենայն արու, ամենեքին որ ելանէին ընդ դուռն քաղաքի նորա:
25. Եւ եղեւ յաւուրն երրորդի մինչ դեռ էին նոքա ի ցաւսն, առին երկու որդիքն Յակոբայ, Շմաւոն եւ Ղեւի եղբարք Դինայ` իւրաքանչիւր զսուր իւր, եւ մտին ի քաղաքն կազմութեամբ, եւ կոտորեցին զամենայն արու:
26. Եւ զԵմովր եւ զՍիւքեմ զորդի նորա սպանին ի սուր սուսերի, եւ առին զԴինա ի տանէ Սիւքեմայ` եւ ելին:
27. Եւ որդիքն Յակոբայ մտին ի վերայ վիրաւորացն, եւ առին աւար զքաղաքն, յորում պղծեցին զԴինա զքոյրն նոցա:
28. Զարջառ եւ զոչխար եւ զէշ նոցա` որ էին ի քաղաքին, եւ որ ինչ ի բացի էր` առին:
29. Եւ զամենայն մարդագերի նոցա, եւ զամենայն զկահ եւ զկարասի նոցա. եւ զկանայս նոցա գերեցին: Եւ յափշտակեցին որ ինչ էր ի քաղաքին` եւ որ ինչ ի տունս:
30. Եւ ասէ Յակոբ ցՇմաւոն եւ ցՂեւի. Ատելի արարէք զիս, երեւել անզգամ ամենայն բնակչաց երկրիս ի մէջ Քանանացւոց եւ Փերեզացւոց. եւ ես սակաւաւոր եմ թուով. արդ` եթէ ժողովիցին ի վերայ իմ եւ հարկանիցեն զիս, սատակելով սատակիցի՞մ եւ ես, եւ տուն իմ:
31. Եւ ասեն, Իսկ զիա՞րդ. զի իբրեւ զբոզ մի քարշեցին զքոյրն մեր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: