Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 29

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ
   

Սաղմոս Դաւթի. տաճարի նաւակատիքի օրհնութիւնը
1․ [Փառաբանում] եմ քեզ, Տէ՛ր, քանզի ընդունեցիր ինձ եւ չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս:
2․ Տէր Աստուա՛ծ իմ
3․ կանչեցի քեզ, եւ բուժեցիր ինձ:
4․ Տէ՛ր, հոգիս դժոխքից հանեցիր եւ փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ:
5․ Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, գոհութի՛ւն մատուցէք նրա սուրբ յիշատակին:
6․ Նրա բարկութեան մէջ ցասում կայ, իսկ նրա կամեցողութեան մէջ՝ կեանք: Երեկոյեան լացը կը դադարի, իսկ առաւօտեան ուրախութիւն կը լինի:
7․ Իմ [բարօրութեան] մէջ ես ասացի, թէ յաւէտ չեմ սասանուի:
8․ Տէ՛ր, քո կամքով ուժ տուիր իմ վայելչութեանը, բայց երբ երեսդ դարձրիր ինձնից, ես խռովայոյզ եղայ:
9․ Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, աղաչեցի իմ Աստծուն:
10․ Ի՞նչ օգուտ ունես իմ արիւնից, եթէ ապականութեան գբի մէջ թաղուեմ: Միթէ հողը գոհութի՞ւն կը մատուցի քեզ կամ կը պատմի՞ քո ճշմարտութիւնը:
11․ Լսեց ինձ Տէրն ու ողորմեց, Տէրը եղաւ իմ օգնականը:
12․ Սուգս դարձրեց ուրախութիւն, հանեց քուրձն իմ եւ խնդութիւն հագցրեց ինձ,
13․ [Իմ փառքի մեջ սաղմոս պիտի երգեմ քեզ], այլեւս չպիտի զղջամ:
Տէ՛ր իմ Աստուած, յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ քեզ: