Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 48

1. ՛Ի կատարած որդւոցն կորխայ. Սաղմոս օրհնութեան ՛ի դաւիթ. Խ՜Ը։
2. Լուարո́ւք զայս ամենայն ազգք, ունկնդի́ր լերուք ամենեքեան ոյք բնակեալ էք յաշխարհի։
3. Ծնունդք երկրի եւ որդի́ք մարդկան ՛ի միասին, մեծամեծք եւ տնանկք։
4. Բերան իմ խօսեսցի զիմաստութիւն, եւ խորհուրդ սրտի իմոյ, զհանճար։
5. Խոնարհեցուցի́ց յառակումն զունկն իմ. բացից զառակս օրհնութեան իսկզբանէ։
6. Ընդէ՞ր բնաւ երկնչիմ ես յաւուր չարի, զի անօրէնութիւնք գնացից իմոց մուրջ եղեն զինեւ։
7. Յուսացեալք ՛ի զօրութիւն իւրեանց, ՛ի բազմութիւն մեծութեան իւրեանց պարծեսցին։
8. Եղբայր ո́չ փրկէ մարդ եւ ո́չ տայ աստուծոյ փրկանս,
9. եւ ոչ զգի́նս փրկանաց անձին իւրոյ։ Վաստակեա́ յաւիտեան,
10. եւ կեցցես մինչ ՛ի սպառ, եւ ո́չ տեսցես զապականութիւն։ Յորժամ տեսցես թէ իմաստունք մառանին, ՛ի միասին անզգա́մք եւ անմիտք կորիցեն,
11. եւ թողցեն օտարաց զմեծութիւնս իւրեանց։
12. Գերեզմանք տունք նոցա եղիցին յաւիտեան, եւ յարկք նոցա ազգէ մինչեւ յազգ, եւ կարդացին անուանք նոցա ՛ի հողս իւրեանց։
13. Մարդ ՛ի պատուի́ էր եւ ո́չ իմացաւ, հաւասարեաց անասնո́ց անբանից եւ նմանեաց նոցա։
14. Այս ճանապարհ է գայթագղութեան նոցա նոցին. յետ այսորիկ բերանօք իւրեանց հաճեսցին։
15. Որպէս խաշն ՛ի դժոխս մատնեսցին, եւ մա́հ հովուեսցէ զնոսա, եւ տիրեսցեն նոցա ուղիղք ընդ առաւօտս։ Օգնութիւնք նոցա մաշեսցին ՛ի դժոխս, եւ ՛ի փառաց իւրեանց անկցին։
16. Բայց սակայն աստուած փրկեսցէ զանձն իմ ՛ի ձեռաց դժոխոց, յորժամ ընդունին զիս։
17. Մի́ երկնչիր յորժամ մեծանայ մարդ, եւ յորժամ բազում լինին փառք տան նորա։
18. Զի ո́չ թէ ՛ի մեռանել իւրում առցէ́ ընդ իւր զամենայն. եւ ո́չ թէ իջցեն փառք տան նորա ընդ նմա։
19. Այլ անձն նորա ՛ի կեանս իւրում օրհնեսցի, խոստովան եղիցի քեզ յորժամ բարի արասցես դու նմա։
20. Մտցէ նա մինչեւ յազգ հարց իւրոց. մինչեւ յաւիտեան լոյս մի́ տեսցէ։
21. Մարդ ՛ի պատութի́ւն էր եւ ո́չ իմացաւ, հաւասարեաց անասնո́ց անբանից եւ նմանեաց նոցա։ Տունք. ի՜։ Գոբղայս. խ՜բ։