Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 80

ԱՂՕԹՔ ՏՕՆԱԽՄԲՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ
   
1․ Այսուհետեւ՝ հնձանների մասին. Ասափի հինգշաբթի օրուայ սաղմոսը
2․ Ցնծացէ՛ք Աստծու առջեւ, որ օգնականն է մեր, աղաղակեցէ՛ք Յակոբի Աստծուն:
3․ Սաղմո՛ս ասացէք եւ օրհնութի՛ւն տուէք, նրան քաղցրաձայն սաղմո՛ս երգեցէք:
4․ Փո՛ղ հնչեցրէք ամսագլխին՝ մեր նշանաւոր օրուայ տարեդարձին:
5․ Դա հրաման է Իսրայէլի համար, եւ օրէնք՝ Յակոբի Աստծու համար:
6․ Յովսէփի ուխտն է դա, որը կնքեց Նրա հետ, երբ նա դուրս էր գալիս եգիպտացիների երկրից: Նա լսեց մի լեզու, որ չգիտէր.
7․ «Նրանց թիկունքներն ազատեցի բեռներից եւ նրանց ձեռքերը՝ այգու ու բահի ծառայութիւնից:
8․ Նեղութեան մէջ ինձ ձայն տուիր՝ եւ փրկեցի քեզ. քեզ լսեցի մրրիկի ծածկոյթի տակ ու փորձեցի քեզ Հակառակութեան ջրերի վրայ:
9․ Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես վկայ կը լինեմ քեզ, եւ Իսրայէ՛լ, եթէ ինձ լսում ես:
10․ Ժամանակաւորապէս պաշտուող աստուածներ չես ունենայ ու չես երկրպագի օտար աստծու:
11․ Ես եմ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից. բա՛ց բերանդ, եւ ես պիտի լցնեմ այն:
12․ [բայց] Իմ ժողովուրդը չունկնդրեց ձայնիս, եւ Իսրայէլն ինձ չնայեց:
13․ [Այդ իսկ պատճառով] բարձիթողի [վիճակի] մատնեցի նրանց, որ գնան իրենց սրտի թելադրանքով, քանի որ շարժուեցին իրենց կամքով:
14․ [Իսկ] եթէ իմ ժողովուրդը լսէր ինձ, կամ Իսրայէլն ընթանար իմ ճանապարհով,
15․ ապա որպէս ոչնչութիւն կ՚ընկճէի նրա թշնամիներին եւ ձեռքս կ՚իջեցնէի նրան նեղողների վրայ:
16․ Տիրոջ թշնամիները [ստորաքարշություն կանեին նրանց, իսկ հրեաների բարօրությունը կշարունակվեր առհավետ]:
17․ [Եվ Ես] Նրանց [կկերակրեի] ցորենի առատութեամբ ու ժայռից հոսող մեղրով [կյագեցնեի] նրանց»: