1. Ի կատարած. վասն հնձանաց. Սաղմոս յԱսափ. հինգերորդ շաբաթուց:
2. Ցնծացէ՛ք առ Աստուած օգնական է մեր աղաղակեցէ՛ք առ Աստուած
3. Առէք սաղմոս և տո՛ւք օրհնութիւն, սաղմոս ասացէք նմա ՚ի ձայն քաղցրութեան”:
4. Փո՛ղ հարէք ՛ի գլուխս ամսոց, յաւուր նշանաւորի տարեկանաց մերոց։
5. Հրաման է այս Իսրայէլի, և իրաւունք են Աստուծոյ Յակովբայ":
6. Վկայութիւնն Յովսեփու զոր եդ ընդ նմա. որպէս ելանէր նա յերկրէն Եգիպտացւոց, լեզու զոր ոչ գիտէր լուաւ:
7. "Ի բա՛ց արա ՚ի բեռանց զթիկունս նորա, և զձեռս նորա յարդի և ՛ի թիոյ ծառայութենէ":
8. 'Ի նեղութեան կարդացեր առ իս և փրկեցի զքեզ, լուայ քեզ ՚ի գաղտնութենէ մրրկին, և փորձեցի զքեզ ՛ի վերայ ջուրցն Հակառակութեան":
9. Լո՛ւր ժողովուրդ իմ և վկայեմ քեզ, և Իսրայէլ թէ լուիցես ինձ:
10. Մի՛ ևս եղիցին քեզ աստուածք առժամայնք և մի՛ երկիրպագանիցես դու աստուծոյ օտարի։
11. Ես եմ Տէր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց, բա՛ց զբերան քո և լցից զդա։
12. Ժողովուրդ իմ ո՛չ լուաւ ձայնի իմում, և Իսրայէլ յիս ինչ ո՛չ նայեցաւ։
13. Բարձի թողի զնոսա երթալ զհետ կամա՛ց սրտից իւրեանց, զի գնացին նոքա ըստ կա՛մս անձանց իւրեանց։
14. Զի թէ ժողովրդեան իմոյ լուեալ էր ինձ, կամ Իսրայէլի զճանապարհս իմ գնացեալ էր`:
15. Որպէս զոչինչ խոնա՛րհ արարեալ էր իմ զթշնամիս նորա, ի վերայ նեղչաց նորա արկեալ էր զձեռն իմ":
16. Թշնամիք Տեառն ստեցին նմա, եղիցին ժամանակք նոցա յաշխարհի՝:
17. Կերակրեաց զնոսա ՚ի պարարտութենէ ցորենոյ, ՛ի վիմէ մեղր յագեցոյց ՛ի նոսա՛
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: