Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 126

ԱՍՏԾՈՒ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՓԱՌՔԸ
   
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1. Եթէ Տէրը տունը չշինի, իզուր են չարչարւում այն շինողները, եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա:
2. [Իզո՜ւր է ձեր վաղ արթնանալը, ուշ պառկելը ննջելու և տառապանքով վաստակած հացը ուտելը։ Տերն այդ ամենը տալիս է նրանց, որոնց սիրում է, մինչ նրանք քնած են։
3. Ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը՝ նրա վարձը]։
4. Ինչպէս նետերը հզօրի ձեռքում, այնպէս են [երիտասարդ որդիները]:
5. Երանի՜ նրան, ով իր ուզածի չափ կ՚առնի այդ նետերից. երբ դարպասի մօտ իր թշնամիների հետ խօսելու լինի, նա ամօթով չի մնայ: