ՀԱՒԱՏԱՑԵԱԼՆԵՐԻ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1. Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից եւ ընթանում նրա ճանապարհներով:
2. Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես. երանի՜ քեզ, դա լաւ պիտի լինի քեզ համար:
3. Կինդ պիտի լինի վայելուչ որթատունկի պէս քո տան անկիւնում, որդիներդ՝ նորատունկ ձիթենու պէս քո սեղանի շուրջը:
4. Ահա այսպէ՛ս պիտի օրհնուի ամէն մարդ, որ վախենում է Տիրոջից:
5. Քեզ պիտի օրհնի Տէրը Սիոնից կեանքիդ բոլոր օրերին դու պիտի տեսնես բարութիւնը Երուսաղէմի:
6. Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին: Խաղաղութի՜ւն Իսրայէլին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: