Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 127

Աւրհնութիւնք Աշտիճանաց. ՃԻԷ:

   

1. Երանի ամենեցուն ոյք երկնչին ի Տեառնէ, եւ գնան ի ճանապարհս նորա:

2. Զվաստակս ձեռաց քոց կերիցես, երանի է քեզ, եւ բարի եղիցի:

3. Կին քո որպէս զայգի վայելուչ յանկիւնս տան քոյ. որդիք քո որպէս նորատունկ ձիթենւոյ շուրջ զսեղանով քով:

4. Այսպէս աւրհնեսցի ամենայն մարդ որ երկնչի ի Տեառնէ.

5. աւրհնեսցէ զքեզ Տէր ի Սիովնէ: Եւ տեսցես դու զբարութիւն յԵրուսաղէմ զամենայն աւուրս կենաց քոց:

6. Տեսցես դու զորդիս որդւոց քոց, խաղաղութիւն ի վերայ Իսրայէլի: Տունք. զ: