Սաղմոս Դաւթի
1․ Դատի՛ր ինձ, Աստուա՛ծ, եւ դատաստանիս ժամին արդարացրո՛ւ ինձ:
Անսուրբ ազգից, մեղսագործ ու նենգ մարդուց փրկի՛ր ինձ:
2․ Դու ինձ ուժ տուողն ես, Աստուա՛ծ, ինչո՞ւ ինձ մոռացար, ինչո՞ւ տխուր լինեմ, երբ թշնամիս ինձ հալածի:
3․ Առաքի՛ր, Տէ՛ր, քո լոյսն ու ճշմարտութիւնը, որ ինձ առաջնորդեն եւ հասցնեն քո սուրբ լեռն ու օթեւանը:
4․ Ես կը մօտենամ Աստծու սեղանին, Աստծուն, որ երջանկացնում է իմ երիտասարդութիւնը: Գոհութիւն կը մատուցեմ քեզ օրհներգերով, Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ:
5․ Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում, յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, նա իմ փրկիչ Աստուածն է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: