Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 42

Սաղմոս ի Դաւիթ. ԽԲ:
   
1․Դատ արա ինձ Աստուած, եւ իրաւ արա ինձ ի դատաստանի իմում: Յազգէ որ ոչ է սուրբ, ի մարդոյ մեղաւորէ նենգաւորէ փրկեա զիս:

2․ Դու Աստուած հզաւրիչ իմ ես ընդէ՞ր մոռացար զիս, ընդէ՞ր տրտում գնամ ես ի նեղել թշնամւոյ իմոյ:

3․ Առաքեա Տէր զլոյս քո եւ զճշմարտութիւն քո, զի առաջնորդեսցեն ինձ հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս քո:

4․ Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ, առ Աստուած որ ուրախ առնէ զմանկութիւն իմ: Խոստովան եղէց քեզ աւրհնութեամբ Աստուած Աստուած իմ:

5․ Արդ` ընդէ՞ր տրտում ես անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա առ Աստուած խոստովանեա նմա` փրկիչ երեսաց իմոց Աստուած է: Տունք. է: Գոբղայս. լդ: