Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 9Բ

   
1․ Ընդէ՞ր Տէր կացեր ի հեռաստանէ. անտես արարեր ի դէպ նեղութեան ժամանակի:

2․ Յամբարտաւանել ամպարշտի` այրի աղքատ. արգելցին ի խորհուրդս իւրեանց զոր եւ խորհեցան:

3․ Զի՞ գովի մեղաւոր ի ցանկութիւն անձին իւրոյ. որ զրկէ, եւ նա գովի:

4․ Իսկ ընդէ՞ր բարկացոյց մեղաւորն զԱստուած, ըստ բազում բարկութեան իւրում եթէ ոչ խնդրի:

5․ Ոչ է Աստուած առաջի աչաց նորա, պիղծ են ճանապարհք նորա յամենայն ժամ: Բարձեալ են իրաւունք յերեսաց նորա, ի վերայ ամենայն թշնամեաց իւրոց տիրեսցէ:

6․ Ասաց ի սրտի իւրում թէ ոչ սասանեցայց ազգէ յազգ առանց չարի:

7․ Անէծք եւ դառնութիւն եւ նենգութիւն լի է բերան նորա, ի ներքոյ լեզուի նորա ցաւք եւ վաստակք:

8․ Նստի դարանեալ ընդ մեծամեծս, ի գաղտնիս սպանանել զանբիծն:

9․ Աչք նորա ի տնանկս հային. վարանի ի գաղտնիս` որպէս զառեւծ ի մորւոջ իւրում: Դարանի յափշտակել զաղքատն, յափշտակել զաղքատն եւ ձգել զնա:

10․ Յորոգայթ իւր խոնարհեցուսցէ զնա, խոնարհեսցի եւ անկցի ի տիրել իւրում ի վերայ տնանկաց:

11․ Զի ասաց ի սրտի իւրում թէ մոռացաւ Աստուած, դարձոյց զերեսս իւր զի մի տեսցէ իսպառ:

12․ Արի Տէր Աստուած իմ. եւ բարձր եղիցի ձեռն քո, եւ մի մոռանար զտնանկս:

13․ Իսկ ընդէ՞ր բարկացոյց ամպարիշտն զԱստուած, զի ասաց ի սրտի իւրում թէ ոչ քննի:

14․ Տեսանես դու զնա ի ցաւս, եւ ի տրտմտութիւնս` եւ հայիս. ի քեզ թողեալ է զաղքատն եւ որբոյն դու ես աւգնական:

15․ Խորտակեսցի բազուկ մեղաւորի եւ չարի. խնդրեսցին մեղք նորա եւ նա մի գտցի:

16․ Տէր թագաւոր յաւիտեանս յաւիտենից. կորիցեն հեթանոսք յերկրէ նորա:

17․ Զցանկութիւն տնանկաց լուար Տէր, ի պատրաստութիւն սրտից նոցա հայեցաւ ունկն քո:

18․ Դատ առնել որբոյն եւ տնանկի, զի մի եւս յաւելուցու մարդ ի մեծաբանել իւրում ի վերայ երեսաց երկրի: Տունք. լթ: