ԸՆԴԴԷՄ ՍՏԱԽՕՍ ԱՇԽԱՐՀԻ
1․ Այսուհետեւ՝ ութերորդականների մասին, սաղմոս Դաւթի
2․ Փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի սուրբ չմնաց, նուազեց ճշմարտութիւնը մարդկանց որդիների մէջ:
3․ Ստութեամբ խօսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցուեցին նենգ շրթունքներով:
4․ Տէրը կ՚ոչնչացնի բոլոր նենգ շրթունքներն ու լեզուները մեծախօս,
5․ որոնք ասացին. «Երկարեցնենք մեր լեզուները, մենք շրթունք ունենք, արդ՝ ո՞վ է մեր տէրը»:
6․ Աղքատի տառապանքին եւ տնանկի հեծութեան համար այժմ ես կ՚ելնեմ, - ասում է Տէրը, - կը բերեմ իմ փրկութիւնը եւ վստահ կը լինեմ նրանց վրայ:
7․ Տիրոջ խօսքերը սուրբ խօսքեր են, ինչպէս ընտիր ու փորձուած արծաթ՝ եօթնապատիկ մաքրուած եւ զտուած հողից:
8․ Դու, Տէ՛ր, պահպանեցիր մեզ եւ փրկեցիր այս ազգից մինչեւ յաւիտենութիւն:
9․ Ամէն կողմ ամբարիշտներ են շրջում. քո բարձրութեան համեմատ դու մեծութի՛ւն տուր մարդկանց որդիներին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: