Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 12

ԱՂՕԹՔ ՕԳՆՈՒԹԵԱՆ
   
1․ Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից:
2․ Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում եւ ամենօրեայ ցաւ՝ իմ սրտում:
3․ Մինչեւ ե՞րբ թշնամին պիտի բռնանայ ինձ վրայ:
4․ Նայի՛ր եւ լսի՛ր ինձ, Տէ՛ր իմ Աստուած, լո՛յս տուր, Տէ՛ր, իմ աչքերին, որ երբեք մահուան քուն չմտնեմ:
5․ Թշնամիս թող չասի, թէ՝ յաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթէ սասանուեմ:
6․ Ես ողորմութեանդ վրայ յոյս դրի, Տէ՛ր, սիրտս հրճուեց քո փրկագործութեամբ. կ՚օրհներգեմ քեզ, Տէ՛ր, բարերա՛րդ իմ։