Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 86

ՍԻՈՆԸ՝ ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՅՐԸ
   
1․ Կորխի որդիներին օրհնութեան սաղմոս
2․ Նրա հիմքերն իր սուրբ լերան վրայ են. Տէրը սիրում է Սիոնի դարպասներն աւելի, քան Յակոբի բոլոր վրանները:
3․ Ահաւասիկ փառաւորեալը խօսեց քո մասին, քաղա՛քդ Աստծու:
4․ Յիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, որոնք ճանաչում են ինձ. ահա եւ այլազգիներն ու Տիւրոսը, եւ [եթովպիայի] ժողովուրդները, որոնք գոյացան այնտեղ:
5․ Սիոնը պիտի մայր կոչուի, որտեղ մարդը ծնուեց, եւ նրա հիմքերը Բարձրեալն անձամբ գցեց:
6․ Տէրը գրքերում պիտի պատմի այն ժողովուրդների եւ իշխանների մասին, որոնք գոյացան այնտեղ:
7․ Որքա՜ն պիտի ուրախանան քեզնով բոլոր նրանք, որոնց բնակութիւնը քեզնից է: