ԱՍՏՈՒԱԾ՝ ԹԱԳԱՒՈՐ
Առաջին շաբաթուայ օրը, երբ հաստատուեց երկիրը. Դաւթի օրհներգը
1․ Տէրը թագաւորեց, վայելչութիւն հագաւ, զօրութիւն հագաւ Տէրն ու գօտեւորուեց, հաստատեց աշխարհը, որ չսասանուի:
2․ Սկզբից է պատրաստուած գահը քո, եւ յաւերժ ես դու:
3․ Բարձրացան գետերը, Տէ՛ր, գետերը բարձրացրին ձայնն իրենց. գետերը պիտի յորդեն իրենց հունից դուրս:
4․ Առատ ջրի ձայնից ծովի ալիքներն սքանչելի դարձան. սքանչելի ես դու բարձունքներում, Տէ՛ր:
5․ Մենք անչափ հաւատացինք քո վկայութիւններին. սրբութիւնը վայել է քո տանը, Տէ՛ր, երկար օրեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: