Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 100

ԻՐԱՒՈՒՆՔԸ ՅԱՐԳԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄ ՏԻՐՈՋ ԱՌԱՋ
   
Սաղմոս Դաւթի

1․ Ողորմութեանդ ու արդարութեանդ մէջ պիտի օրհնեմ քեզ, Տէ՛ր, սաղմոս պիտի երգեմ,
2․ եւ ի մտի պիտի ունենամ անբիծ ճանապարհով ընթանալ, մինչեւ որ նա գայ ինձ մօտ. քանզի ես իմ տան մէջ սրտիս անարատութեամբ էի ընթանում:
3․ Աչքերիս առջեւ անիրաւ բան չդրի, եւ ուրացութիւն անողներին ատեցի:
4․ Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմօտեցաւ. անզգամն ինձնից խոտորուեց, բայց ես հոգ չարեցի:
5․ Ով ծածուկ խօսեց իր ընկերոջ դէմ, նրան բացէիբաց հալածեցի, ով ամբարտաւան էր աչքով եւ ագահ՝ սրտով,
նրա հետ հաց իսկ չկերայ:
6․ Աչքերս սեւեռուած էին երկրի հաւատացեալներին, որպէսզի նրանք ինձ հետ նստեն. ով գնում էր անբիծ
ճանապարհով, նա՛ էր ինձ ծառայում:
7․ Ամբարտաւանութիւն անողն իմ տան մէջ չէր բնակւում, անիրաւութիւն խօսողն աչքերիս առջեւ յաջողութիւն չունէր:
8․ Առաւօտներն սպանում էի երկրի բոլոր մեղաւորներին, որ Տիրոջ քաղաքից վերացնեմ բոլոր նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում: