Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 128

ԱՂՕԹՔ ԻՍՐԱՅԷԼԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԴԷՄ
   
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1. Մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, - թող Իսրայէլն ասի այդ, -
2. մանկութիւնիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դէմ, բայց չյաղթեցին ինձ:
3. Մեղաւորներն հարուածեցին իմ թիկունքին, երկար ժամանակ գործեցին անօրէնութիւնն իրենց:
4. Տէրն արդար է, մեղաւորների պարանոցը նա կը խորտակի:
5. Ամօթահար կը լինեն ու ետ կը դառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը:
6. Նրանք կը լինեն տանիքի խոտի պէս, որ չորանում է դեռ չհնձած:
7. Դրանով հնձուորն իր բուռը չի լցնի, ոչ էլ խուրձ կապողն՝ իր գիրկը:
8. Նրանց կողքից անցնողները չեն ասի՝ «Տիրոջ օրհնութիւնը ձեզ վրայ լինի, եւ օրհնեալ լինէք Տիրոջ անունով»: