Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 135

 

Ալէլուիա. ՃԼԵ:

   

1․ Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է զի յաւիտեան է ողորմ նորա:

2․ Խոստովան եղերուք Աստուծոյ Աստուծոց, զի յաւիտեան է ողորմ նորա:

3․ Խոստովան եղերուք Տեառն տերանց, զի յաւիտեան է ողորմ նորա:

4․ Արար զսքանչելիս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմ նորա:

5․ Զերկինս արար իմաստութեամբ իւրով, զի յաւիտեան է ողորմ նորա:

6․ Հաստատեաց զերկիր ի վերայ ջուրց, զի յաւիտեան է ողորմ նորա:

7․ Արար զլուսաւորս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմ նորա:

8․ Զարեգակն արար իշխանական տուընջեան, զի յաւիտեան է ողորմ նորա:

9․ Զլուսին եւ զաստեղս արար իշխանական գիշերոյ, զի յաւիտեան է ողորմ նորա:

10․ Եհար զերկիրն Եգիպտացւոց անդրանկաւք իւրովք հանդերձ, զի յաւիտեան է ողորմ նորա:

11․ Եւ եհան զԻսրայէլ ի միջոյ նորա, զի յաւիտեան է ողորմ նորա:

12․ Ի ձեռն բարձր` եւ ի բազուկ իւր հզաւր, զի յաւիտեան է ողորմ նորա:

13․ Եհերձ զծովն մեծ եւ բաժանեաց յերկուս մասունս, զի յաւիտեան է ողորմ նորա:

14․ Եւ անցոյց զԻսրայէլ ընդ մէջ նորա, զի յաւիտեան է ողորմ նորա:

15․ Ընկղմեաց զփարաւովն եւ զզաւրս իւր ի ծով Կարմիր, զի յաւիտեան է ողորմ նորա:

16․ Եհան զժողովուրդ իւր յանապատ, զի յաւիտեան է ողորմ նորա:

17․ Ո եհար զթագաւորս մեծամեծս, զի յաւիտեան է ողորմ նորա:

18․ Եւ սպան զթագաւորս հզաւրս, զի յաւիտեան է ողորմ նորա:

19․ ԶՍեհովն թագաւոր ամովրհացւոց, զի յաւիտեան է ողորմ նորա:

20․ ԶՈվգ թագաւոր Բեշանու, զի յաւիտեան է:

21․ Ետ զերկիր նոցա ի ժառանգութիւն, զի յաւիտեան է ողորմ նորա:

22․ Ժառանգութիւն Իսրայէլի ծառայի իւրոյ, զի յաւիտեան է ողորմ նորա:

23․ Յիշեաց զմեզ Տէր ի խոնարհութեան մերում, զի յաւիտեան է ողորմ նորա:

24․ Եւ փրկեաց զմեզ ի ձեռաց թշնամեաց մերոց, զի յաւիտեան է ողորմ նորա:

25․ Ո տայ կերակուր ամենայն կենդանեաց, զի յաւիտեան է ողորմ նորա:

26․ Խոստովան եղերուք Աստուծոյ երկնաւորի, զի յաւիտեան է ողորմ նորա: Տունք. իզ: