ԱՂՕԹՔ ԱՐՔԱՅԻ ՀԱՄԱՐ
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2․ Անձկութեան օրը կը լսի քեզ Տէրը, եւ օգնական կը լինի քեզ Յակոբի Աստծու անունը:
3․ Տէրն իր սուրբ Սիոնից քեզ օգնութիւն կ՚ուղարկի եւ կ՚ընդունի քեզ:
4․ Թող յիշի Տէրը քո բոլոր ընծաները եւ ողջակէզներդ ընդունելի թող համարի:
5․ Տէրը քեզ կը տայ, ինչ որ ուզի քո սիրտը, եւ քո բոլոր մտադրութիւնները նա կը կատարի:
6․ Մենք կը ցնծանք քո փրկութեամբ, Աստծու անունով մենք կը մեծարուենք: Տէրը կը կատարի քո բոլոր խնդրանքները
7․ Այժմ հասկացանք, որ Տէրը փրկեց իր օծեալին: Նա կը լսի նրան իր սուրբ երկնքից իր փրկարար աջի զօրութեամբ:
8․ Ոմանց աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին: իսկ մենք մեր Աստծու անունն ենք կանչում:
9․ Նրանք կործանուեցին ու ընկան, իսկ մենք ոտքի կանգնեցինք եւ ուղղուեցինք:
10․ Տէ՜ր, պահպանի՛ր թագաւորին եւ լսի՛ր մեզ այն օրը, երբ ձայն տանք քեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: