Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 122

ԹՇՈՒԱՌՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՈՒԹԻՒՆԸ
   
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1. Աչքերս դէպի քեզ բարձրացրի, Տէ՛ր, դու, որ բնակւում ես երկնքում:
2. Ինչպէս ծառաների աչքերն իրենց տէրերի ձեռքին, ինչպէս աղախնի աչքերն իր տիրուհու ձեռքին, այնպէս էլ մեր աչքերն ուղղուած են քեզ, Տէ՛ր Աստուած մեր, մինչեւ որ գթաս մեզ:
3. Գթա՛ մեզ, Տէ՛ր, գթա՛ մեզ, քանզի բազում արհամարհանքներ կրեցինք:
4. Մեր հոգիներն անչափ լցուեցին մեզ անպատուողների նախատինքներով եւ ամբարտաւանների անարգանքով: