ԱՍՏՈՒԱԾ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՊԱՆ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1. Եթէ Տէրը մեզ հետ չլինէր, - թող ասի Իսրայէլը,
2. եթէ Տէրը մեզ հետ չլինէր, մարդիկ մեզ վրայ յարձակուելով՝
3. մեզ ողջ-ողջ կուլ կը տային, երբ նրանց զայրոյթը բորբոքուած էր մեզ վրայ:
4. Եւ ջրերն անգամ մեզ կ՚ընկղմէին, երբ մեր հոգիներն անցան հեղեղի միջով:
5. Մեր հոգիներն անցան անհանգիստ ջրերի միջով:
6. Օրհնեալ է Տէրը, որ մեզ նրանց ատամների որսը չդարձրեց:
7. Մեր հոգիները փրկուեցին ինչպէս ճնճղուկը որսորդի թակարդից: Նրանց թակարդները
փշրուեցին, եւ մենք ազատուեցինք:
8. Մեր օգնութիւնը Տիրոջ անունից է, նա, որ երկինքն ու երկիրն ստեղծեց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: