ԻՍՐԱՅԷԼԻ ՈՂԲԸ ԱՔՍՈՐՈՒՄ
Սաղմոս Դաւթի, Երեմիայի ձեռքով՝ անվերնագիր եբրայերէնում
1. Բաբելոնի գետերի մօտ՝ այնտեղ նստած լալիս էինք, երբ յիշում էինք Սիոնը:
2. Նրանց ուռիներից էինք կախել մեր կտակարանները 545:
3. Այնտեղ մեզ գերեվարողները օրհնութեան խօսք էին պահանջում մեզնից, մեզ տարագրողներն ստիպում էին՝ ասելով. «Երգեցէ՛ք մեզ համար Սիոնի օրհներգերից»:
4. Իսկ մենք ինչպէ՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում:
5. Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՛մ, թող իմ աջը մոռանայ ինձ:
6. Թող լեզուս քիմքիս կպչի, թէ քեզ չյիշեմ, եթէ իմ ուրախութեան սկզբում նախ քե՛զ, Երուսաղէ՛մ, չգովաբանեմ:
7. Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչ էին ասում եդոմացիները Երուսաղէմի օրերին. «Քանդեցէ՛ք, քանդեցէ՛ք, հիմնայատա՛կ արէք»:
8. Ո՛վ Բաբելոնի թշուառ դուստր, երանի՜ նրան, ով քեզ պիտի հատուցի այնպէս, ինչպէս դու մեզ հատուցեցի՛ր:
9. Երանի՜ նրան, ով կը բռնի քո մանուկներին ու կը խփի քարին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: