Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 13

   
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

1․ Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ չկայ Աստուած. ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի:
2․ Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի:
3․ Բոլորը խոտորուեցին, միասին անպիտան դարձան. բարութիւն անող չկայ, ոչ իսկ մէկ հոգի:
4․ Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, ովքեր խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակուր ու հաց եւ Տիրոջը չեն դիմում:
5․ Այնտե՛ղ են երկիւղից սարսում, ուր երկիւղ չկայ, քանզի Տէրը արդարների ազգի մէջ է:
6․ Աղքատի մտածմունքը ամօթ համարեցին, Տէրն է յոյսը նրա:
7․ Ո՞վ կը տայ Սիոնից փրկութիւնն Իսրայէլի: Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից, Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի: