ԱՂՕԹՔԸ ՄԻ ՄԱՐԴՈՒ, ՈՐԻՆ ՀԱԼԱԾԵԼ ԵՆ
1․ Այսուհետեւ՝ իմաստութեան օրհնութիւնը, սաղմոս Դաւթի
2․ Ակա՛նջ դիր, Աստուա՛ծ, իմ աղօթքին, եւ խնդրանքներս մի՛ անտեսիր։
3․ Նայի՛ր ինձ ու լսի՛ր ինձ, քանզի անձկութեամբ տրտմեցի ու խռովուեցի,
4․ թշնամու ձայնից եւ մեղսագործի հալածանքից։ [Որովհետև] նրանք անիրաւութեամբ դէպի ինձ շրջուեցին, բարկութեամբ ոխ պահեցին իմ դէմ:
5․ Սիրտս խռովուեց իմ մէջ, եւ մահուան երկիւղն ինձ համակեց:
6․ Ահ ու դող ընկաւ վրաս, եւ խաւարը ծածկեց ինձ:
7․ Ասացի. «Մէկն ինձ աղաւնու թեւեր տար, որ թռչելով բարձրանայի
8․ եւ հեռանալով հանգիստ առնէի անապատում:
9․ Յոյս ունէի, որ Աստուած ինձ կը փրկէր [նրանց] զայրոյթից եւ [իմ] փոթորկուող նեղսրտութիւնից:
10․ Կորստեան մատնի՛ր [նրանց], Տէ՛ր, եւ թող նրանք իրար լեզու չհասկանան,
քանզի անիրաւութիւն եւ հակառակութիւն տեսայ քաղաքում:
11․ Գիշեր-ցերեկ նրա պարիսպների շուրջը անօրէնութիւն է գործւում, իսկ դրա ներսում՝ չարիք ու մեղք:
12․ Եւ վաշխառութիւնն ու նենգութիւնը չվերացան նրա հրապարակներից:
13․ Եթէ թշնամին լինէր ինձ նախատողը, կը համբերէի, կամ իմ ատելին լինէր իմ դէմ մեծախօսողը, կը թաքնուէի նրանից:
14․ [Բայց] դու,ո՛վ մա՛րդ, իմ [համախոհն էիր, գործակիցն] ու ծանօթը:
15․ Չէ՞ որ [քո հետ էինք քաղցրությամբ կիսում] իմ ու քո կերակուրը, եւ միաբանութեամբ էինք գործում Աստծու տանը:
16․ [Թող] մահը նրանց վրայ [հասնի], եւ նրանք ողջ-ողջ դժոխք [իջնեն],
քանզի իրենց բնակարանում ու իրենց մէջ չարութիւն կայ:
17․ Ես Աստծուն ձայն տուի, եւ Տէրն ինձ լսեց:
18․ Երեկոյեան, առաւօտեան ու կէսօրին պատմեցի ու խօսեցի, եւ նա իմ ձայնը կը լսի:
19․ նա ինձ խաղաղութեամբ կը փրկի ինձ [վրա հարձակվողներից, չնայած որ նրանք մեծ] ուժով յարձակուեցին ինձ վրայ:
20․ Կը լսի [ինձ] եւ կ՚ընկճի նրանց Աստուած, որ կար յաւիտենութիւնից առաջ, քանզի չեն փոխւում նրանք, եւ չեն վախենում Աստծուց:
21․ Նա մեկնեց իր ձեռքը՝ պատժելու նրանց. նրանք պղծել էին Նրա օրէնքները:
22․ [Ցրվեցին] Նրա երեսի զայրոյթից, [քանզի] Նա [հասու եղավ] նրանց սրտերի [խորհուրդներին]: Ձէթից փափուկ էին նրանց խօսքերը, բայց իրենք կարծես նետեր լինէին:
23․ Հոգսդ դի՛ր Տիրոջ վրայ, ու նա քեզ կը կերակրի եւ չի թողնի, որ արդարը յաւիտեան սասանուի:
24․ Դու, Աստուա՛ծ, նրանց կ՚իջեցնես ապականութեան փոսը. արիւնահեղ ու նենգ մարդիկ իրենց կեանքի օրերի կէսին չեն հասնի. իսկ ես, Տէ՛ր, յոյսս դրի քեզ վրայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: