ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ
1․ Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. արձանագիր Դաւթի, երբ Սաւուղը զօրք ուղարկեց պաշարելու նրա տունը եւ սպանելու նրան. սաղմոս Դաւթի
2․ Աստուա՛ծ, թշնամիներիցս փրկի՛ր ինձ, ազատի՛ր նրանցից, ովքեր ելել են իմ դէմ:
3․ Ինձ փրկի՛ր անօրէնութիւն գործողներից, արիւնահեղ մարդկանցից պահպանի՛ր ինձ:
4․ Որսալ ուզեցին ինձ, եւ հզօր մարդիկ ինձ վրայ յարձակուեցին:
5․ Ո՛չ մեղք եմ գործել, ո՛չ յանցանք, առանց մեղքի ընթացայ ու արդար եղայ:
6․ Ինձ ընդառաջ ե՛լ եւ տե՛ս Դո՛ւ, Զօրութիւնների՛ Տէր, Աստուա՛ծ Իսրայէլի: Նայի՛ր ու [պատժի՛ր] բոլոր հեթանոսներին. եւ մի՛ ողորմիր բոլոր նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում:
7․ Նրանք ետ կը դառնան երեկոյեան, քաղց կը զգան շների պէս եւ քաղաքի շուրջը կը պտտուեն:
8․ Նրանք կը վայրահաչեն իրենց բերանով ու կը սրեն շրթերն իրենց:
9․ Եվ ահա ասում են. ո՞վ կը լսի դա. Բայց Դու, Տէ՛ր, կը ծիծաղես նրանց վրայ եւ կ՚արհամարհես բոլոր հեթանոսներին:
10․ [Ո՜վ իմ զորություն, քեզ կապավինեմ, Քանզի դու ես իմ օգնական Աստվածը։]
11․ Իմ Աստծու ողորմութիւնը կը հասնի ինձ, եւ իմ Աստուածն ինձ [ցույց կտա իմ թշնամիների տանջանքները:]
12․ Մի՛ սպանիր նրանց, որ քո ժողովրդը չմոռանա նրանց: Ցրի՛ր եւ ընկճի՛ր նրանց քո զօրութեամբ, քանզի դու իմ պաշտպանն ես, Տէ՛ր:
13․ Իրենց բերանի մեղքերի եւ շրթունքների խօսքերի համար թող նրանք ընկղմուեն իրենց ամբարտաւանութեան մէջ եւ անէծքի ու ստութեան մատնուեն:
14․ Քո բարկութեամբ թող սպառուեն ու անհետանան: Թող իմանան,որ Աստուած տիրում է Յակոբին ու երկրի բոլոր ծագերին:
15․ Նրանք ետ կը դառնան երեկոյեան, քաղց կը զգան շների պէս եւ քաղաքի շուրջը կը պտտուեն:
16․ Նրանք կը թափառեն ուտելու համար եւ, եթէ չկշտանան, կը տրտնջան:
17․ Ես պիտի օրհնաբանեմ քեզ, Տէ՛ր, պիտի ցնծամ առաւօտեան քո ողորմութեամբ,
18․ քանզի դո՛ւ եղար իմ պաշտպանն ու ապաստանը եւ նեղութեանս օրերի օգնականը:
19․ Քեզ սաղմոս պիտի երգեմ, իմ ապաւէ՛ն Աստուած, իմ ողորմութեա՛ն Աստուած:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: