ԶԱՏԿԱԿԱՆ ԵՐԳ
Ալէլուիա
1. Երբ իսրայէլացիներն ելան Եգիպտոսից, Յակոբի տունը՝ օտար ժողովրդի միջից,
2. Հրէաստանն եղաւ սրբարանը նրա, եւ Իսրայէլը՝ իշխանութիւնը նրա:
3. Ծովը տեսաւ ու փախաւ, եւ Յորդանան գետը ետ դարձաւ:
4. Լեռները ցնծացին խոյերի պէս, եւ բլուրները՝ ինչպէս մաքիների գառներ:
5. Ի՞նչ եղաւ քեզ, ծո՛վ, ո՞ւմ տեսար ու փախար, կամ դո՛ւ, գե՛տ Յորդանանի, ինչո՞ւ ետ դարձար:
6. [Ի՞նչ եղաւ ձեզ] լեռնե՛ր որ ցնծացիք ինչպէս խոյեր, եւ բլուրներ՝ մաքիների գառների պես:
7. Երկիրը սասանուեց Տիրոջ դիմաց՝ Յակոբի Աստծու դիմաց, նրա՛ դիմաց,
8. ով ժայռը դարձրեց ջրի վտակ, եւ ապառաժն՝ աղբիւրի ակունք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: