Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 116 Ա

Մահվանից ազատվածը գովում է Տիրոջը

 

1․ Ես ուրախ եմ, որ Տերը լսեց իմ ձայնը և իմ աղաչանքը,

2․ Որ իր ականջը խոնարհեց դեպի ինձ, և ես իմ բոլոր օրերում պիտի կանչեմ նրան։

3․ Մահվան լարերը պատեցին ինձ, և դժոխքի վշտերը գտան ինձ. նեղություն և տրտմություն գտա ես։

4․ Բայց ես կանչեցի Տիրոջ անունը. Տե՛ր, փրկի՛ր իմ անձը։

5․ Ողորմած է Տերը և արդար. գթած է մեր Աստվածը։

6․ Տերը պահում է անօգնականներին. ես խեղճացա, և նա ապրեցրեց ինձ։

7․ Ո՛վ իմ անձ, դարձի՛ր քո հանգստությանը, որովհետև Տերը քեզ բարիք արեց։

8․ Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահվանից, իմ աչքը՝ արտասուքից և իմ ոտքերը՝ սայթաքելուց։

9․ Ես պիտի ընթանամ Տիրոջ առջև ողջերի երկրում։