Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 111

ԱՐԴԱՐ ՄԱՐԴՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ
   
Ալէլուիա
1. Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից, եւ խիստ կամեցող է նրա պատուիրանների:
2. Նրա սերունդը հզօր կը լինի երկրի վրայ, եւ ուղղամիտների ազգը կ՚օրհնուի:
3. Փառք եւ հարստութիւն կը լինի նրա տան մէջ, նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից:
4. Արդարների համար լոյս ծագեց խաւարում. ողորմած, գթասիրտ եւ արդար է Տէրը:
5. Բարի մարդը ողորմած է եւ փոխ է տալիս, խօսքն իր կատարում արդարութեամբ,
6. որպէսզի յաւէտ նա չսասանուի, յաւիտեան մնայ յիշատակն արդարի:
7. Չար լուրից նա չի վախենայ, նրա սիրտը պատրաստ է յոյս դնելու Աստծու վրայ:
8. Հաստատուն է սիրտը նրա եւ չի սոսկայ, մինչեւ իր թշնամիների վերջը չտեսնի:
9. Բաժանեց նա ու տուեց աղքատներին. նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից,
եւ նրա եղջիւրը բարձր կը լինի փառքով:
10. Մեղաւորը, տեսնելով, կը բարկանայ, կը կրճտեցնի ատամներն իր ու հալումաշ կը լինի,
եւ մեղաւորների ցանկութիւնը կը կորչի: