Ալէլուիա. ի վերայ ապաշխարութեան, Անգեայ եւ Զաքարիայ. ՃԺԱ:
1․ Երանեալ է այր որ երկնչի ի Տեառնէ, զի զպատուիրանս նորա նա կամի յոյժ:
2․ Հզաւր եղիցի յերկրի զաւակ նորա, եւ ազգ ուղղոց աւրհնեսցի:
3․ Փառք եւ մեծութիւն են ի տան նորա, արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից:
4․ Ծագեաց ի խաւարի լոյս ուղղոց, ողորմած գթած եւ արդար է Տէր:
5․ Քաղցր այր ողորմի եւ տայ փոխ, յաւրինէ զբան իւր ի դատաստանի,
6․ զի յաւիտեան նա մի սասանեսցի:
7․ Յիշատակ յաւիտենից եղիցի արդար, ի համբաւէ չարէ նա մի երկիցէ: Պատրաստ է սիրտ նորա յուսալ առ Աստուած:
8․ Հաստատեալ է սիրտ նորա եւ նա մի երկիցէ, մինչչեւ տեսցէ ի թշնամիս իւր:
9․ Սփռեաց եւ ետ աղքատաց. արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից, եւ եղջեւր նորա բարձր եղիցի փառաւք:
10․ Մեղաւորն տեսցէ եւ բարկասցի, զատամունս իւր կրճտեսցէ եւ հալեսցի, եւ ցանկութիւն մեղաւորաց կորիցէ: Տունք. ժ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: