ՓԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ
1․ Շաբաթօրեայ օրհնութեան սաղմոսը
2․ Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել քո անուանը, ո՛վ Բարձրեալ:
3․ Առաւօտեան պատմել քո ողորմութիւնը, եւ գիշերը՝ քո ճշմարտութիւնը,
4․ տասնալար սաղմոսարանով, օրհնութեան ձայնով գովաբանել:
5․ Ուրախացրիր ինձ, Տէ՛ր, քո արարումներով, եւ պիտի ցնծամ ձեռքիդ գործերով:
6․ Որքա՜ն մեծ են քո գործերը, Տէ՛ր, եւ չափազանց խոր են խորհուրդները քո:
7․ Անզգամ մարդը չի ըմբռնի, եւ անմիտը չի հասկանայ այս:
8․ Մեղաւորները՝ բուսնելով ինչպէս խոտ, եւ անօրէնութիւն գործողները՝ ծաղկելով, կը կործանուեն յաւիտեանս յաւիտենից:
9․ Բայց դու, Տէ՛ր, Բարձրեալ ես յաւիտեան:
10․ Ահա քո թշնամիները, Տէ՛ր, ահա քո թշնամիները կը կորչեն, կը ցրուեն բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում:
11․ Միեղջերուի պէս բարձր կը լինի եղջիւրն իմ, իսկ ծերութիւնն իմ [կօծվի առատ ձեթով]:
12․ Աչքս դիպաւ թշնամիներիս, որոնք չարութեամբ յարձակուել են վրաս: Ականջս կը լսի նրանց:
13․ Արդարներն արմաւենու պէս կը ծաղկեն, Լիբանանի մայրիների պէս կը բազմանան:
14․ Դրանք կը տնկուեն Տիրոջ տանը, ու կը ծաղկեն մեր Աստծու գաւիթներում:
15․ Դրանք պտղաբեր կը լինեն նաեւ ծերութեան ժամանակ՝ [թարմ] ու փափուկ,
16․ որպէսզի աւետեն, թէ ճշմարիտ է Տէրը, եւ նրա մէջ անիրաւութիւն չկայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: